4 խորհուրդ այն մասին, թե ինչպես չգիրանալ ամուսնանալուց հետո

10:31   25 ապրիլի, 2016

Ամուսնանալուց հետո շատ մարդիկ, անկախ տարիքից, սկսում են գիրանալ: Ոմանց չի հերիքում սլացիկությունը պահպանելու մոտիվացիան, մյուսները սկսում են ավելի շատ սնունդ պատրաստել եւ ավելի շատ ուտել, ինչը եւս ավելորդ քաշի կուտակման է հանգեցնում:   

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 խորհուրդ, որոնք կօգնեն չգիրանալ հարսանիքից հետո: 

Ավելի հաճախ սեքսով զբաղվել

Սեքսը ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար զբաղմունք է ինչպես առողջության, այնպես էլ կազմվածքի համար: Սեքսի 25 րոպեն ավելի քան 100 կալորիա է այրում: Որքան ավելի հաճախ եւ շատ զբաղվեք սեքսով, այնքան փոքր կլինի գիրանալու ռիսկը: 

Սպորտով զբաղվեք

Ցանկացած տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը` հեծանիվ քշելուց մինչեւ պարեր, շատ օգտակար է ֆիզիկական լավ վիճակը պահպանելու համար: Եթե չեք ուզում նույն մարզաձեւով զբաղվել կամ էլ միասին մարզվել   (որոշ կանայք, օրինակ, չեն ուզում, որ իրենց ամուսիններն իրենց տեսնեն քրտնած եւ հոգնած), ձեզ համար տարբեր զբաղմունքներ գտեք: Կինը, օրինակ, կարող է յոգայով զբաղվել, իսկ ամուսինը` ըմբշամարտով կամ կրոսֆիթով: 

Դիմացեք առանց հավելումների

Տղամարդու` հավելյալ ուտելիքի խնդրանքը շատ կանանց համար հաճոյախոսություն է, բայց մի մոռացեք, որ լրացուցիչ կալորիաները կհանգեցնեն ավելորդ քաշի կուտակման: Ջանացեք պատրաստել այնքան, որքան անհրաժեշտ է ձեր` երկուսի համար, մինչեւ վերջ մի կերեք, եթե զգում եք, որ կշտացել եք: 

Զգույշ եղեք խնջույքների եւ հանդիսավոր ընթրիքների ընթացքում 

Ընկերների կամ ազգականների հետ սեղանի շուրջը հավաքվելն իհարկե հաճելի է, բայց ջանացեք այլ` սննդի հետ չկապված զբաղմունքներ գտնել, որոնք կարող են ձեզ միավորել մտերիմ մարդկանց հետ: Օրինակ` համատեղ զբոսանքներ կազմակերպեք: 

Եթե այնուամենայնիվ ընտանեկան ընթրիք է նախատեսված, ջանացեք չափից շատ չուտել. կերեք սոսկ այնքան, որքան Ձեզ անհրաժեշտ է կշտանալու համար:



© NEWS.am Medicine