Նույն ձեռնարկությունը չի կարողանա դեղերի մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացնել

17:17   11 մայիսի, 2016

Հայաստանում նույն ձեռնարկությունը չի կարողանա դեղերի եւ մեծածախ, եւ մանրածախ վաճառք իրականացնել: Այդ մասին մայիսի  11-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Դեղերի մասին» օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկմանը:

Եթե դեղեր ներմուծողները ցանկանան շարունակել աշխատանքը ներկայիս ռեժիմում, պիտի երկու առանձին ձեռնարկություն բացեն մեծածախ գնման եւ մանրածախ վաճառքի համար:



© NEWS.am Medicine