«Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը կմեկնարկի Երեւանում մայիսի 18-ին

16:31   17 մայիսի, 2016

2016թ. մայիսի 18-ին Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին ելույթներով հանդես կգան աշխարհահռչակ էքսպերտներ եւ բժշկագիտության լեգենդներ ԱՄՆ առաջատար քաղցկեղի կենտրոններից:

Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Երևեւանի պետական բժշկական համալսարանը, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, Երիտասարդ ոււռուցքաբանների հայկական խումբը եւ Մանկական արյունաբանության եւ ուռուցաբանության հայկական խումբը:

Գիտաժողովի աջակիցներն են՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջության կամուրջ բարեգործական հիմնադրամը, IDeA հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը, Հայաստանում Ամերիկայի շրջանավարտների միությունը, Հայաստանում Հարվարդի ակումբը և Go2 Armenia-ն:

Գիտաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 9:00: Գրանցումը՝ ժամը 8:30-ից:

2016թ. մայիսի 19-ին եւ 20-ին տեղի կունենան նեղ մասնագիտական վարպետաց դասեր:

Գիտաժողովին եւ վարպետաց դասերին մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է:

Ծրագրին եւ գրանցման հայտին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով.

https://hematology-oncology.org/registration-for-the-cancer-symposium/



© NEWS.am Medicine