Երեւանում ընթանում է Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի երկրորդ համագումարը

13:32   19 մայիսի, 2016

Այսօրվա բժշկությունը պետք է գնա հիվանդությունների կանխարգելման ճանապարհով, իսկ հիվանդները պիտի բժշկի կաբինետում հայտնվեն հիվանդության սկսվելուց եւ զարգացումից առաջ:  Հենց այդպիսի` կանխարգելմանն ուղղված բժշկության կազմակերպման գործում մեծ դեր են խաղում թերապեւտները: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի երկրորդ համագումարի բացմանը, հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Նրա խոսքով, թերապեւտները, ի տարբերություն վիրաբույժների, հիվանդի հետ աշխատում են երկար ժամանակ, այդ պատճառով հնարավորութուն ունեն նրան հասցնելու առողջ կենասկերպի եւ հիվանդությունների կանխարգելման կարեւորությունը: 

Համաժողովի ընթացքում, ընդգծել է նախարարը, Հայաստանից եւ Եվրոպայի եւ Ասիայի երկրներից մասնագետները կքննարկեն այսօր ամբողջ աշխարհում այժմեական խնդիրներ, ինչպիսիք են սրտի, թոքերի, երիկամների, եւ էնդոկրին համակարգի հիվանդությունները: Հատուկ ուշադրություն կհատկացնեն հակաբիոտիկների սխալ օգտագործման եւ հակաբիոտիկակայունության խնդրին: 

Հայաստանի եւ եվրասիական երկրների բժիշկների միջեւ փորձի փոխանակումը օգտակար կլինի այդ բոլոր երկրների բնակչության առողջության համար, հավելել է նախարարը: Ավելին, համաժողովը հնարավորություն կտա ուսումնական նոր ծրագրեր մշակել: 

Համաժողովը նաեւ Հայաստանի առողջապահության նախարարությունից  16 կրեդիտային միավոր կստանա: Արմեն Մուրադյանը հիշեցրել է, որ շարունակական մասնագիտական զարգացման  վերաբերյալ նոր օրենքի համաձայն,   2021-ից հետո աշխատելու իրավունք կունենան միայն այն բժիշկները, որոնք կրեդիտների անհրաժեշտ թիվ հավաքած կլինեն:  

Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Հարությունովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարի համագումարին հավաքվել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչներ: Սակայն Ասոցիացիայի մեջ են մտնում նաեւ թերապեւտների Ուզբեկստանից, Մոլդովայից եւ Մոնղոլիայից, իսկ մուտքի բանակցություններ են անցկացվում Իրանի եւ Վիետնամի հետ: 

Համագումարը մեկնարկել է մայիսի 19-ին եւ 2 օր կտեւի:



© NEWS.am Medicine