16:04 7 մարտի, 2014Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս առողջության հետ կապված խնդիրներից խուսափելու համար երկու անգամ կրճատել շաքարի օգտագործումը:
ԱՀԿ-ն առաջարկում է շաքարի օրական օգտագործումը կրճատել մինչեւ օգտագործվող կալորիաների 5%-ի, ինչը համարժեք է օրական մոտ 6 թեյի գդալի:
ԱՀԿ-ի տվյալներով՝ շաքարը դարձել է կարիեսի եւ ճարպակալման գլոբալ համաճարակի հիմնական պատճառը: Ճարպակալմամբ տառապում է մինչեւ կես մլրդ մարդ ամբողջ աշխարհում, եւ այդ թիվը շարունակում է աճել, հատկապես զարգացող երկրներում: