5 քայլ ստամոքսի առողջությունը պահպանելու ուղղությամբ

22:42   28 հունիսի, 2016

Մի քանի պարզ խորհուրդը կօգնեն խուսափել ստամոքսի մի շարք հիվանդություններից եւ պահպանել դրա առողջությունը.

Միայն տանը սնվեք

Սրճարանում եւ ռեստորաններում սնունդը շատ գրավիչ կարող է թվալ, բայց ամեն դեպքում ավելի անվտանգ է սնվել տանը, որտեղ մենք կարող ենք վստահ լինել բոլոր մթերքներին որակին եւ դրանց մաքրությանը: Մի մոռացեք խնամքով լվանալ բոլոր մրգերը եւ բանջարեղենը, որոնք հում եք ուտելու. դրանց մակերեւույթին սովորաբար հսկայական թվով բակտերիաներ եւ վիրուսներ են ապրում, որոնք, օրգանիզմում հայտնվելով, կարող են մի շարք խնդիրներ ստեղծել, ընդհուպ մինչեւ թունավորում եւ դիֆտերիա: 

Կանոնավոր կերպով լվացեք ձեռքերը 

Շատ վտանգավոր միկրոօրգանիզմներ մեր մարմնում հայտնվում են կեղտոտ ձեռքերի միջոցով, այդ պատճառով չարժե մոռանալ լվանալ դրանք ամեն սնունդ ընդունելուց առաջ` խնամքով եւ օճառի օգտագործմամբ: Մասնագետների խոսքով, այն մարդիկ, որոնք ջանասիրաբար հետեւում են անձնական հիգիենային, անհամեմատ ավելի հազվադեպ են բախվում աղեստամոքսային վարակների, քան նրանք, ովքեր կարծում են, թե   «կեղտոտ ձեռքերն ամրապնդում են իմունիտետը»:

Խմեք շշալցված եւ եռացրած ջուր

Ջանացեք միայն մաքուր ջուր խմել` ֆիլտրված կամ եռացրած, որովհետեւ ջրի կեղտոտ աղբյուրները կարող են վտանգավոր միկրոօրգանիզմներ պարունակել: 

Զգուշացեք ալկոհոլից

Դեպքերի մեծ ասում ալկոհոլային խմիչքները վնասակար են ստամոքսի եւ ամբողջ օրգանիզմի համար. հազիվ դե դա որեւէ մեկին զարմացնի: Եթե ուզում եք ստամոքսն առողջ պահել, ջանացեք հնարավորինս քիչ խմել եւ ոչ դատարկ ստամոքսին: 

Ոչ մի ինքնաբուժում

Եթե Դուք մարսողության հետ կապված խնդիրներ ունեք, պետք չէ ինքնաբուժմամբ զբաղվել. ավելի լավ է դիմել բժշկի, որովհետեւ Դուք չեք կարող ճշգրիտ իմանալ, թե ճշգրիտ ինչն է Ձեր խնդրի պատճառը եւ ինչպես է պետք բուժել այն: Սխալ բուժումը եւ դեղերի սխալ ընդունումը կարող է ոչ միայն օգնել, այլեւ վնասել Ձեզ:



© NEWS.am Medicine