Տղամարդիկ ավելի հաճախ են մահանում սրտի անսպասելի կանգից

18:18   4 հուլիսի, 2016

Տղամարդիկ կանանցից ավելի հաճախակի են մահանում սրտի անսպասելի կանգից պարզել են Հյուսիս-արեւմտյան գիտական համալսարանի աշխատակիցները: 

Գիտնականները որոշել են հետազոտություն անցկացնել 5,2 հազար ամերիկացու մասնակցությամբ: Այդ մարդկանց տարիքը 28-ից 68 տարեկան է կազմել: Հետազոտության ընթացքում գիտնականներն անալիզի են ենթարկել խոլեստերինի մակարդակը, պարզել են դիաբետի առկայությունը, ծխելու հանգամանքը: Այդ խմբի դիտարկման ընթացքում  375 մարդ մահացել է: Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ հիվանդների մեծամասնությունը մահվան պահին ըստ էության սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Գիտական խմբի ղեկավար Դոնալդ Լլոյդ-Ջոնսի խոսքով, այդ պատճառով սրտի անսպասելի կանգը ենթակա է հետազոտման: 

Գիտնականները պարզել են, որ սրտի անսպասելի կանգից ԱՄՆ-ում մահանում է ամեն տասներորդ տղամարդը: Կանանց մոտ վիճակագրությունն այլ է. այդ պատճառով կյանքից հեռանում է թույլ սեռի ներկայացուցիչների ընդամենը   2,8 տոկոսը: Վերլուծելով զարկերակային բարձր ճնշման մասին տեղեկությունները, գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ տղամարդկանց մոտ սրտի կանգից մահացության գործակիցը 8,9 տոկոս է կազմում, կանանց մոտ` 1,9 տոկոս:

Հետազոտողները նշում են, որ տղամարդկային օրգանիզմը պակաս կայուն է սրտանոթային հիվանդությունների հանդեպ: Այդ պատճառով նրանց կարծիքով սրտի անսպասելի կանգից տղամարդիկ ավելի հաճախակի են մահանում: 

Ներկայումս գիտնականների խումբը ռիսկի խմբին պատկանող մարդկանց պարզելու արդյունավետ միջոց է մշակում, սակայն այս պահին նման պրակտիկա գոյություն չունի:   Հետազոտության նյութերը հրապարակվել են ամերիկյան Սրտի ասոցիացիայի ամսագրում:

 



© NEWS.am Medicine