7 պատճառ, թե ինչու Ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում նիհարել

12:12   11 հուլիսի, 2016

Շատ մարդկանց ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել ավելորդ քաշից, նույնիսկ եթե նրանք հետեւում են իրենց նշանակված սննդակարգին եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:   Հարվարդի համալսարանի փորձագետները բժիշկ Դեւիդ Լյուդվիգի գլխավորությամբ իր նոր` «Միշտ քաղցած ես» գրքում բացատրել են, թե ինչու ավանդական սննդակարգերը արդյունք չեն տալիս:

1. Սպորտով զբաղվելուց հետո Դուք չափից շատ եք ուտում

Գիտնականները համակարծիք չեն այն մասին, թե արդյոք սպորտն օգնում է նիհարել: Կարծիք կա, թե սպորտով զբաղվելուց հետո մենք ուտելու ավելի մեծ ցանկություն ենք ունենում: Ցավոք սրտի, կալորիաների այրումն անհամեմատ ավելի աշխատատար գործընթաց է, քան դրանք հավաքելը: Մարզումների  30 րոպեն օգնում է ընդամենը   200 կալորիա այրել, որոնք Դուք կարող եք լրացնել մեկ էներգետիկ ըմպելիքի օգնությամբ, ընդամենը մեկ րոպեում: Եթե Դուք հենց այդպես էլ վարվում եք, սպորտով զբաղվելուց հետո քաղցր ըմպելիքներ եք [մում կամ լավ ուտում եք կամ ընթրում, Դուք, իհարկե, չեք կարողանա նիհարել, որովհետեւ Ձեր սննդակարգում կալորիաների պակաս չի ձեւավորվի: 

2. Դուք սխալ եք նախաճաշում

Ոչ այնքան վերջերս գիտնականները փորձարկում են անցկացրել 12 անչափահասի մասնակցությամբ, որոնց երեք տարբեր նախաճաշ են տվել, որոնք կալորիաների միանման պարունակություն են ունեցել, բայց ածխաջրերի տարբեր մակարդակ: Կախված ածխաջրերի տեսակից,  այդ տղաները հետագայում օրվա ընթացքում   650 կալորիայով ավելի կամ պակաս են օգտագործել: Գոտկատեղի համար ամենաօգտակար նախաճաշը եղել է մրգերով ձվածեղը, որն ավելի շատ սպիտակուց եւ ճարպ էր ներառում եւ ավելի քիչ ածխաջրեր, ինչպես նաեւ ընդհանրապես հատիկայիններ չէր պարունակում: 

3. Դուք չափազանց քիչ եք ուտում

Շատերն անկեղծորեն կարծում են, որ սահմանափակելով կալորիաների ընդունումը գուցե քաշի կրճատման հասնեն: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հացադուլներն ընդամենը դանդաղեցնում են նյութափոխանակության արագությունը, ինչի հետեւանքով քաշի կորուստն ընդհանրապես անհնարին է դառնում: 

4. Դուք արհեստական քաղցրացուցիչներ եք օգտագործում

Որոշ արհեստական քաղցրացուցիչներ սախարին են պարունակում, ոչ թե գլյուկոզա եւ ֆրուկտոզա: Չնայած այդ քաղցրացուցիչներում կալորիաներ չկան, դրանք միեւնույն է` բացասական ազդեցություն են ունենում համային ռեցեպտորների վրա, եւ արդյունքում քաղցրության 1 000 անգամ ավելի հզոր զգացողություն է առաջանում, քան շաքարի օգտագործման դեպքում: Իսկ դա զգալիորեն խթանում է քաղցը ինսուլինի արտադրության հաշվին եւ կալորիաները փոխանցում է ճարպային բջիջներ: 

5. Դուք շատ եք ուտում վերամշակված մթերքներ

Շատերի սիրած չիփսերը, թխվածքաբլիթը, կոնֆետները եւ թխվածքները ինտենսիվ վերմշակում են անցել, շատ շաքար եւ քիմիկատներ են պարունակում: Դրանք բոլորը ածխաջրերի թվին են դասվում եւ ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի, այդ մթերքները թմրանյութ են հիշեցնում` մշտապես ցանկություն առաջացնելով դրանք էլի ու էլի օգտագործելու: Եթե ձեզ հաջողվի սննդից բացառել վերամշակման բարձր աստիճանով ածխաջրային մթերքները, Դուք ինքներդ կապշեք, թե որքան կարագանա նիհարելու գործընթացը: 

6. Դուք շատ աղ եք օգտագործում

Վերամշակված մթերքների մեծ մասը աղով է հագեցած, որը պետք է ուժեղացնի դրա համը: Կարելի է այդ մթերքները բացառել սննդից եւ դրանով նվազեցնել աղի օգտագործումը, բայց արդյոք դա անրաժեշտ արդյունք կտա: Ապացուցված է, որ սննդում աղի նվազեցումը բացասական ազդեցություն է ունենում զարկերակային ճնշման վրա եւ նույնիսկ նյութափոխանակային խնդիրներ է առաջացնում: Աղի ավելցուկը վտանգավոր է նաեւ սրտի առողջության համար: Ահա թե ինչու մարդուն խորհուրդ է տրվում ոսկե միջինի հետեւել, օրական օգտագործելով ոչ ավելի, քան 3 գ աղ:

7. Օրգանիզմում վերահսկող կետ կա

 Բժիշկ Լյուդվիգի անցկացրած բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցող մկները սննդին հասնելուց հետո ուղիղ այնքան են գիրանում, որքան «նախատեսված է» նրանց օրգանիզմի կողմից: Դա հաստատում է այն տեսությունը, որ մարդն էլ ծրագրավորված վերահսկիչ կետ ունի, որին ձգտում է օրգանիզմը: Եվ քանի դեռ այդ կետին չենք հասել, մենք կգիրանանք, չնայած բոլոր սննդակարգերին:



© NEWS.am Medicine