Երեւանում կանցկացվի սեմինար կլինիկական հետազոտությունների թեմայով

17:42   7 հուլիսի, 2016

 Հուլիսի 12-ին «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» պայմանագրային հետազոտական կազմակերպությունը Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հետ համատեղ նախատեսում է անցկացնել սեմինար-աշխատաժողով «Պատշաճ կլինիկական գործունեության (GCP) կլինիկական հետազոտությունների փորձը եւ հեռանկարները ՀՀ-ում» խորագրով:

Սեմինար-աշխատաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի 2 ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine