Ամռանն ինչ խնամք է պահանջվում մաշկին

15:40   8 հուլիսի, 2016

Ամռանը մեր մաշկը հատուկ խնամքի կարիք ունի, որը կօգնի պահպանել նրա թարմությունը եւ երիտասարդույթունը եւ այն ապայովագրել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:  Մաշկաբան-վեներոլոֆ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ շատ հայեր չգիտեն դա եւ կլոր տարին, ինչ եղանակ էլ լինի, դիմահարդարման նույն միջոցներ են օգտագործում եւ նույն մոտեցումները, չնայած դա սխալ է: 

Ճշգրիտ ինչպես է պետք հոգ տանել մաշկին

1. «Ներսից» խոնավեցում

Շոգին մեր օրգանիզմը շատ ջուր է կորցնում, որն անհրաժեշտ է ինչպես օրգանիզմի նորմալ աշխատանքի, ինչպես էլ մեր մաշկի գեղեցկության եւ առողջության համար: Ջրային հաշվեկշիռը վերականգնելու համար ցանկալի է չմոռանալ ջուր խմել օրվա ընթացքում:  

2. Արտաքին «խոնավեցում»

Ոչ պակաս կարեւոր է խոնավեցնող դիմահարդարման միջոցներ օգտագործելը: Հիշեցնենք, որ խոնավեցնող քսուքում http://med.news.am/arm/news/4137/khonavecnox-kremn-ynddem-snucoxi-orn-yntrel.htmlայնպիսի նյութեր են պարունակվում, որոնք մաշկին թույլ չեն տալիս կորցնել խոնավությունը, ինչի շնորհիվ քսուքը կանխարգելում է մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս ջրազրկման հետեւանքով, ընդ որում ոչ միայն ամռանը, այլեւ` ձմռանը:  

3. Ուլտրամանուշակագույն ճառագայթներ

Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները վտանգավոր են մաշկի համար, որովհետեւ մեծացնում են մելանոմայի (մաշկի քաղցկեղի) զարգացման ռիսկը, չորացնում են մաշկը եւ նպաստում են արագացված ծերացմանը: Մաշկն այդ ամենից պահպանելու համար ցանկալի է տնից դուրս գալուց կես ժամ առաջ արեւապաշտպան քսուք օգտագործել: 

Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ հայերից քչերը սովորություն ունեն իրենց ամենօրյա կյանքում արեւապաշտպան քսուքներ օգտագործելու, բայց ճշմարտությունն այն է, որ Հայաստանում արեւը շատ վառ է եւ նույնիսկ վաղ առավոտյան այն կարող է բացասաբար ազդել մաշկի վիճակի եւ մեր առողջության վրա:



© NEWS.am Medicine