19:38 14 հուլիսի, 2016Նորայր Զաքարյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել էր մի ոտքը, արդեն կարողանում է ոչ միայն քայլել, այլ նաեւ վազել: Նորայրը ցուցադրել է դա փոքր տեսահոլովակում, որը համացանցում է տեղադրել վերջերս իրեն պրոթեզավորած հայտնի բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը:
Մկրտիչ Գինոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ սա Նորայրի վազելու առաջին փորձն է: Հետագայում նրա մոտ դա ավելի լավ կստացվի, ժամանակի ընթացքում Նորայրն իրեն ավելի ու ավելի վստահ կզգա նոր պորթեզով: