23:48 2 օգոստոսի, 2016Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Ուրեմն ինչու այն գոյություն ունի բնության մեջ: Այդ հարցի վրա առաջին տարին չէ, որ գլուխ են ջարդում ամբողջ աշխարհի գիտնականները: Դրան պատասխանել են փորձել Գյունտեր Վագները եւ Միխաելա Պավլիչեւան Յեյլի համալսարանից:
JEZ-Molecular and Developmental Evolution-ում հրապարակված հոդվածում նրանք փորձել են պարզել կանացի օրգազմի դերն էվոլյուցիայի մեջ: Նրանց կարծիքով, կանացի օրգազմը յուրահատուկ ատավիզմ է, որն անցյալում նպաստել է օվուլյացիային եւ զուգավորման ընթացքում սեռական բջիջների արտադրությանը:
Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում օրգազմի ընթացքում` համեմատելով զուգավորման ընթացքում կապիկների եւ այլ կաթնասունների էգերի մասին ստացված տեղեկությունները: Պարզվում է, որ կանացի օրգազմի ընթացքում արյան մեջ մի շարք հորմոնների արտանետում է կատարվում, այդ թվում` պրոլակտինի, որը մարմինը նախապատրաստում է սաղմի զարգացմանը: Նման մի բան է տեղի ունենում կաթնասունների էգերի որոշ տեսակների հետ օվուլյացիայի ժամանակահատվածում, որը կախված է տարվա եղանակից կամ էլ կողքին արուի առկայությունից:
Ժամանակակից կանանց օվուլյացիան կախված է այդ բոլոր գործոններից, սակայն բացառված չէ, որ անցյալում օվուլյացիան տեղի է ունեցել արուի տեսքից, ոչ թե ինչպես հիմա: Այդ դեպքում օրգազմը կարող էր նպաստել օվուլյացիային` բեղմնավորմանը պատրաստ ձվաբջջի առաջացմանը:
Ժամանակի հետ սակայն կանանց մոտ շրջափուլային օվուլյացիաներ են սկսվել, միաժամանակ կանացի օրգազմը կորցրել է այն իմասը, որն ի սկզբանե բնության կողմից դրված էր դրա մեջ:
Նշենք, որ այլ գիտնականներ պնդում են, որ այսօր էլ կանացի օրգազմը նպաստում է հաջող բեղմնավորմանը, որովհետեւ կոնքային մկանների կծկումները սպերմատոզոիդներին օգնում են վեր բարձրանալ` դեպի ֆալոպյան փողերը: Սակայն դեպքերի մեծ մասում կինը կարող է նաեւ առանց օրգազմի երեխա սաղմնավորել: