Երեւանում ախտորոշիչ ճառագայթաբանության անվտանգության եւ օպտիմալ որակի հարցերին նվիրված սեմինար կանցկացվի

20:56   3 օգոստոսի, 2016

Սեպտեմբերի 8-10-ը Երեւանում կկայանա «Պացիենտի եւ անձնակազմի անվտանգությունը,  ինչպես նաեւ` պատկերների օպտիմալ որակը ախտորոշիչ ճառագայթաբանությունում» թեմայով սեմինար: Այս մասին NEWS.am Medsicine-ին հայտնեցին «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնից։

Գրանցման համար [email protected] էլեկտրոնային հասցեին մինչեւ օգոստոսի 8-ը անհրաժեշտ է ուղարկել 5 կետից բաղկացած տեղեկատվություն. սեմինարի մասնակցի անունը եւ ազգանունը, հիմնարկության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, բջջային հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

Արցախի բոլոր մասնակիցների, աղետի գոտուց, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերից հասարակական տրանսպորտով ժամանող ռենտգեն-տեխնիկների ճանապարհածախսը կփոխհատուցի «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը՝ ուղեվարձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում (ՀԴՄ-կտրոն, տոմս):

Սեմինարի կազմակերպիչն է. ՀՀ ԱՆ Ախտորոշիչ Ճառագայթաբանության գլխավոր մասնագետ Արամ Քոչարյանը։

 

 

 



© NEWS.am Medicine