8 մթերք, որոնք չարժե պահել սառնարանում

22:00   6 օգոստոսի, 2016

Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում պահել սառնարանում նույնիսկ ամռանը: Ահա մի քանիսն այդ մթերքներից. 

1. Հաց. Հացը սառնարանում չորանում է եւ սմքում ավելի արագ, քան հացի ամանում: Հացի թարմությունն ավելի երկար պահպանելու համար այն պահեք չոր վայրում: 

2. Սոխ. Պետք չէ սոխը պահել սառնարանի բանջարեղենին հատկացված մասում. Ավելի լավ է` չոր, օդափոխվող տեղ ընտրեք, բավականաչափ մութ, որ սոխը չծլի:  Սառնարանում պահելու դեպքում այլ սննդամթերքներ արագ ներծծում են սոխի կծու հոտը: 

3. Սխտոր. Այն եւս անհրաժեշտ է պահել չոր, օդափոխվող տարածքում, որպեսզի ավելի երկար պահպանվի:  Սառնարանը սխտորին բոլորովին էլ չի օգնում թարմությունը պահել երկար ժամանակի ընթացքում: 

4. Ավոկադո. Ամենից լավ է ավոկադոն պահել բաց, շագանակագույն տոպրակներում, եթե չեք ուզում, որ այդ մրգերը չափից արագ հասունանան: Իսկ եթե անհրաժեշտ է արագացնել գործընթացը, ավոկադոն մրգերով վազայում դրեք բանանների կողքին: 

5. Լոլիկ. Սառնարանում լոլիկը կորցնում է իր սովորական համը: Ավելի լավ է այն պահել սենյակային պայմաններում: 

6. Մեղր. Մեղրն այն սննդամթերքներից մեկն է, որոնք երբեք չեն փչանում, այդ պատճառով կարիք չկա այն սառնարանում պահելու:  Կարելի է մեղրով տարան ընդամենը դնել խոհանոցի դարակին: 

7. Սեխ. Եթե սեխը կտրված չէ, ոչ մի կարիք չկա այն սառնարանում պահելու: Կտրատված սեխերը խելամիտ է տեղավորել սառնարանում` փաթաթելով սննդային տոպրակով: 

8. Սուրճ. Սուրճը խորհուրդ է տրվում պահել պահարանի դարակին, ոչ թե սառնարանում, որովհետեւ այն ներծծում է այլ հոտերը:

 



© NEWS.am Medicine