Ասթմայի դեմ հաբերը կփոխարինե՞ն ինհալյատորին

17:25   8 օգոստոսի, 2016

Ասթմայի բուժման համար Novartis ընկերության մշակած պերորալ դեղամիջոցը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները` արդյունավետություն ցուցադրելով զոզինոֆիլների մակարդակի նվազեցման գործում: Փորձարարական ֆեւիպիպրանտի (fevipiprant) հետազոտման արդյունքները հրապարակվել են Lancet Respiratory Medicine ամսագրում: Կլիոնային հետազոտություններն անցկացվել են Լեսթերի համալսարանում: 

12 շաբաթ տեւած կլինիկական հետազոտություններին 61 հիվանդ է մասնակցել, որոնցից 30-ը ֆեւիպիպրանտ է ստացել (225 մգ օրը երկու անգամ), իսկ 31-ը` պլացեբո: Թերապիայի 12 շաբաթին հետեւել է միայն պլացեբոյի ընդունման 6 շաբաթ տեւած ժամանակահատված: 

Հավաքված տվյալների համաձայն, նոր դեղամիջոցի ֆոնին զոզինոֆիլների մակարդակը նվազել է   4-5 անգամ, մինչդեռ պլացեբո ստացողների խմբում ասթմայի նիշերի նվազումը  1-3 անգամ է կազմել: Դա այն մասին է վկայում, որ ասթման նահանջում է: Կլինիկական հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ փորձարարական ֆեւիպիպրանտը անվտանգության բարենպաստ պրոֆիլ ունի

Նոր դեղի գրանցման փաստաթղթերը կարող են կարգավորիչ մարմիններին ներկայացվել   2019 թվականին, գրում է Reuters-ը:

BBC-ն նշում է, որ հաբերը հանել են բորբոքումը, բարելավել են թոքերի աշխատանքը եւ հենց հիվանդության վերահսկողությունը: Իհարկե, անհրաժեշտ է ֆեւիպիպրանտի ավելի լայնածավալ եւ երկարատեւ փորձարկում իրականացնել: Բայց ամեն դեպքում հաբեր ընդունելն ավելի հեշտ եւ հարմար է, քան ինհալյատոր օգտագործելը:



© NEWS.am Medicine