Ծննդատանը սխալմամբ հեռացրել են չինացու թութքը

16:23   12 օգոստոսի, 2016

Չինացի բժիշկները սխալմամբ հիվանդի տեղ են դրել իր կնոջ ծննդաբերությանը սպասող տղամարդուն եւ նրան թութքի հեռացման վիրահատության են ենթարկել: 

Միջադեպը տեղի է ունեցել Լյոնին նահանգի Շենյան քաղաքի հիվանդանոցներից մեկում:   29-ամյա երիտասարդի խոսքով, ինքը մոտ 40 րոպե սպասել է վիրահատարանի դռների մոտ, որտեղ կնոջը կեսարյան հատում են արել, երբ կինը հարեւան վիրահատարանից նրան իր մոտ է կանչել:  «Տուժածի» խոսքով, հիվանդը հրահանգել է հագուստը հանել եւ պառկել, հայտնում է China News գործակալությունը:

Երիտասարդի «ինչու» հարցին վիրաբույժը կարճ հրահանգել է «անել այն, ինչ ասված է»: Հետագա հարցերի պատճառով ծաղրի ենթարկվելու վախից երիտասարդը ենթարկվել է բժշկի հրահանգներին եւ պառկել է մահճակալին: Նրա խոսքով, վիրահատության ընթացքում նա լսել է իր նորածին երեխայի ձայները, որոնք իրեն են հասել հարեւան վիրահատարանից: 

Հիվանդանոցի ղեկավարությունը խոստովանել է, որ տղամարդուն սխալմամբ են վիրահատել եւ խոստացել է 5 հազար յուանի (750 դոլարի) փոխհատուցում վճարել` ընդգծելով, որ նա իրոք թութք է ունեցել:

Հիվանդանոցի իրավաբանն իր հերթին հայտնել է, որ պատասխանատվության մի մասը հենց տուժածինն է, որովհետեւ նա չափահաս է եւ կարող է պատասխան տալ իր գործողությունների համար: 

Գործակալությունը հայտնել է, որ տղամարդն առաջվա պես հանգստի կարիք ունի անսպասելի վիրահատությունից հետո, սակայն երջանիկ է, որ իր կինը եւ երեխան առողջ են եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Նորաթուխ հայրը ափսոսում է միայն, որ ի վիճակի չէ հոգ տանել նրանց:



© NEWS.am Medicine