18:33 15 օգոստոսի, 2016Մարդու ուղեղը մարմնի ամենաբարդ եւ կարեւոր օրգաններից մեկն է հանդիսանում եւ որակյալ պրոֆիլակտիկայի կարիք ունի: Փորձագետները նշել են 5 բան, որոնք դանդաղորեն սպանում են ուղեղի բջիջները:
Ծխելը
Ծխախոտի ծխում ածխաթթու գազ կա: Այն պոտենցիալ առումով մահացու վտանգ է ներկայացնում, որովհետեւ միանում է արյան գեմերին եւ թույլ չի տալիս թթվածին տեղափոխել դեպի այլ օրգաններ, ներառյալ արյունը: Ուղեղում թթվածնի պակասը սպանում է նրա բջիջները, ընդգծում են գիտնականները:
Ալկոհոլը
Rutgers University-ի փորձագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլային ըմպելիքների նույնիսկ չափավոր օգտագործումը (ավելի շատ հանգստյան օրերին, ավելի քիչ` աշխատանքային) վնասում է հասուն ուղեղի կառուցվածքային ամբողջականությունը եւ մոտավորապես 40 տոկոսով կրճատում է նրա բջիջների արտադրությունը:
Թունաքիմիկատներ
Գրեթե բոլոր բանջարեղեններն ու մրգերը, որոնք այսօր գնում ենք խանութներից, մեծ քանակությամբ թունաքիմիկատներ են պարունակում: Հայտնի է, որ այդ նյութերն ազդում են ուղեղի բջիջների վրա եւ նույնիսկ նեյրոնների մահ են առաջ բերում:
Վնասակար արտանետումներ
Թոքերի հիվանդությունների բուժման ոլորտի փորձագետները պնդում են, որ վտանգավոր արտանետումները շնչուղիների կայուն բորբոքում են առաջ բերում, ինչը հանգեցնում է բջիջների մահվան այնտեղ հասցվող թթվածնի պակասի պատճառով:
Քնի մեջ օբստրուկտիվ ապնոե
Քնի տվյալ խանգարումը ուղեղի բջիջների մահվան է հանգեցնում դարձյալ թթվածնի պակասի պատճառով: Քնի մեջ շնչառության խանգարման դեպքում ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում առողջության պահպանման եւ բջիջների կենսունակության համար:
Նշենք, որ գրեթե բոլոր վերոհիշյալ գործոնները փոփոխելի են, այսինքն մարդն ի վիճակի է զգալիորեն նվազեցնել դրանց արտահայտվածությունը կամ էլ ամբողջությամբ ազատվել դրանից` այդպիսով պաշտպանելով իր ուղեղի առողջությունը։