Ցիտրուսային մրգերը պաշտպանում են ճարպակալման բարդացումներից

11:44   22 օգոստոսի, 2016

Նարինջը ու մյուս ցիտրուսային մրգերը կանխում են ճարպակալման բարդացումների զարգացումը, պարզել են Սան Պաուլուի համալսարանի գիտնականները, որոնք իրենց աշխատության արդյունքները ներկայացրել են Ամերիկյան քիմիական միության ամենամյա գիտաժողովի ժամանակ:

Հետազոտողները փորձ են կատարել 50 մկների վրա, որոնց մի մասը գործածում էին ֆլավոնոիդներով հարուստ սնունդ՝ այդ թվում նարինջ, լայմ ու կիտրոն: Մասնավորապես կենսաբաններին հետաքրքրում էր այնպիսի միացությունների գործողությունը, ինչպիսիք են գեսպերիդինը, էրիոցիտրինը ու էրիոդիկտիոլը: Կենդանիներին մի քանի խմբերի են բաժանել: Առաջին խմբում կրծողները ստանդարտ սննդակարգով էին սնվում, երկրորդում՝ ճարպերի մեծ քանակությամբ սնունդ էին ստանում, իսկ մնացած խմբերում՝ ճարպերով ու երեք ֆլավոնոիդներից մեկով հարուստ սնունդ:

Հասարակ ճարպոտ սնունդը նպաստում էր արյան մեջ տիոբարբիտուրային թթվի՝ բջջային վնասվածքի ցուցիչի խտության աճին: Սակայն գեսպերիդինը, էրիոցիտրինը ու էրիոդիկտիոլը այդ թթվի մակարդակը նվազեցնում էին համապատասխանաբար 50, 57 ու 64 տոկոսով: Կրծողների մոտ, որոնք էրիոցիտրին ու էրիոդիկտիոլ էին ստանում, նաեւ նվազում էր կուտակված ճարպի քանակը:



© NEWS.am Medicine