Ինչպես ճիշտ կոշիկ ընտրել երեխայի համար. Օրթոպեդի խորհուրդներ

19:40   29 օգոստոսի, 2016

Լավ կոշիկը շատ կարեւոր է երեխաների համար, չէ որ այն կարող է նրանց պաշտպանել ներբանի եււ ողնաշարի դեֆորմացիայից: Ինչպես ճիշտ կոշիկ ընտրել երեխայի համար: Այդ հարցը պարզելուն օգնել է օրթոպեդ Արտակ Գալստյանը: 

Չափը

Ինքը` երեխան սովորաբար չի կարող ասել, թե արդյոք իրեն հարմար է զգում իր փորձած կոշիկում եւ արդյոք դա նորմալ է նստում, այդ պատճառով ծնողները պետք է իրենք կողմնորոշվեն: Մասնագետի խոսքով, ամենից ճիշտ է մեկ մատ մեծ կոշիկ գնել, այսինքն` մեկ մատը պետք է ազատորեն տեղավորվի երեխայի կրունկի եւ կոշիկի հետեւի մասի միջեւ: Մասնագետի կարծիքով, չարժե ավելի մեծ կամ փոքր կոշիկ գնել: 

Օրթոպեդիկ միջատակ

Պետք է անպայման ուշադրություն դարձնել, թե արդյոք կոշիկի մեջ օրթոպեդիկ միջատակ կա, որը երեխայի ներբանը ճիշտ դիրքում կպահի: Լիովին հարթ կոշիկ գնելն այնքան էլ լավ միտք չէ, որովհետեւ երեխայի ոտքերը դեռեւս չեն ամրացել եւ առանց անհրաժեշտ օգնության նրա մոտ կարող է հարթաթաթություն զարգանալ կամ այլ խնդիրներ: Օրթոպեդիկ միջատակը կարեւոր է ինչպես ոտքերի առողջության պահպանման, այնպես էլ լավ կեցվածք ձեռք բերելու համար:  

Փակ կոշիկ

Նույնիսկ ամռանը օրթոպեդը երեխաներին խորհուրդ չի տալիս բաց կոշիկ կրել: Ցանկալի է, որ մինչեւ 15-16 տարեկանը երեխաները փակ կոշիկ կրեն, որը նրանց ոտքերը կպահի կայուն, ճիշտ դիրքում:



© NEWS.am Medicine