Քաշ հավաքելու համար անհրաժեշտ է նվազեցնել օգտագործվող կալորիաների թիվը. գիտնականներ

17:45   30 օգոստոսի, 2016

Սթենֆորդի համալսարանի գիտնականները միջոց են գտել, որի օգնությամբ մարդու օրգանիզմում հնարավոր է դանդաղեցնել նյութափոխանակությունը: Համալսարանի հաղորդագրության մեջ ասված է, որ այդ միջոցի հիմքում ընկած է այն փաստը, որ կալորիաների պակասը նյութափոխանակության նվազման է հանգեցնում: 

Այսպիսով` այն մարդիկ, որոնք ուզում են քաշ հավաքել, իսկ նյութափոխանակության դանդաղման դեպքում հենց քաշի կուտակում է տեղի ունենում, պետք է վերահսկեն օգտագործվող կալորիաների քանակը եւ որոշ ժամանակով կալորիաների պակաս ստեղծեն, որպեսզի օրգանիզմը սկսի ավելի դանդաղորեն աշխատել: 

Նյութափոխանակության արագության վրա ազդում են նաեւ մարդու չափերը եւ նրա ակտիվությունը: 

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կամավորների մեկ քառորդի մոտ նյութափոխանակության դանդաղումը քաշի կուտակման է հանգեցրել:  Սակայն գիտնականները նշում են, որ նման արդյունք ստացվել է ոչ դեպքերի հարյուր տոկոսում, որովհետեւ կարեւոր է նաեւ օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակության վերահսկողությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածության ծավալը, գենետիկայի առանձնահատկությունները: Նրանք նաեւ նշում են, որ կալորիաների պակասը հանգեցնում է նրան, որ մարմինը սկսում է մկաններ եւ այլ հյուսվածքներ այրել, եթե ճարպեր այլեւս չեն մնացել: 

Պարզվել է նաեւ, որ նյութափոխանակությունը դանդաղում է երեկոյան եւ գիշերային ժամանակահատվածում եւ գրեթե երբեք չի մեծանում մինչեւ առավոտ:



© NEWS.am Medicine