Մանդարինները կարող են պաշտպանել աթերոսկլերոզից. գիտնականներ

22:43   30 օգոստոսի, 2016

Մանդարինները նյութեր են պարունակում, որոնք կարող են պաշտպանել աթերոսկլերոզից` կյանքի համար վտանգավոր անոթային պաթոլոգիայից: Այդ մասին հայտնում են Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները  (Կանադա):

Մանդարիններում նոբիլետին կենսաբաղադրիչն է պարունակվում, որի օգտակարությունը հաստատվել է մկների օգտագործմամբ անցկացված փորձարկումներում: Գիտնականները կենդանիներին երկու խմբի են բաժանել, որոնցից մեկին ճարպերի եւ շաքարի բարձր պարունակությամբ սնունդ են տվել   (ժամանակակից մարդկանց տիպական սննդի սկզբունքով), մինչդեռ մյուս խումբը նման վնասակար սննդի հետ լրացուցիչ ստացել է մանդարինից հանված նոբիլետին: 

Մասնագետների խոսքով, այն կենդանիների մոտ, որոնք տվյալ հավելումը չեն ստացել, ճարպակալում է զարգացել եւ նյութափոխանակային համախտանիշի նշաններ, ներառյալ խոլեստերինի եւ տրիգլիցերինի բարձր մակարդակը, արյան մեջ ինսուլինի եւ գլյուկոզայի բարձր մակարդակը, ինչպես նաեւ ճարպային կուտակումները լյարդում:  Նոբիլետին ստացած մարդկանց մոտ, ընդհակառակը, ավելի ակտիվ են եղել այն գեները, որոնք մասնակցում են ավելորդ քաշի այրմանը, միաժամանակ վերահսկվել է այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են ճարպի արտադրության համար:   Այսպիսով` այն մկները, որոնք նոբիլետին են ստացել, զգալիորեն ավելի լավ են պաշտպանված եղել աթերոսկլերոզի եւ մի շարք այլ հիվանդությունների, մասնավորապես` ճարպակալման եւ դիաբետի զարգացումից: 

Գիտնականների խոսքով, մանդարիններից հանված նոբիլետինը տասն անգամ ավելի հզոր է, քան թուրինջում պարունակվող ֆլավոնոիդները եւ նարինգենին նյութը, որը եւս աթերոսկլերոզի դեմ ազդեցություն ունի:



© NEWS.am Medicine