Բժիշկները հնգամսյա սիամական երկվորյակ աղջիկներին իրարից անջատել են 3D տպագրության միջոցով

22:32   3 սեպտեմբերի, 2016

Ֆլորիդայի հիվանդանոցում բժիշկները սիամական երկվորյակ աղջիկներին իրարից անջատել են 3D տպագրության միջոցով, հայտնում է University of Florida Health-ը:

Չնայած դա իրականացվել է ընթացիկ տարվա հունիսին, հիվանդանոցի պաշտոնատար անձինք եւ երկվորյակների ծնողները այդ մասին որոշել են հայտարարել միայն անցած չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 31-ին: Մինչ նորության մասին հայտնելը նրանք ցականում էին համոզվել, որ փոքրիկներն իրենց լավ են զգում:

Սիամական երկվորյակ աղջիկների ծնողները՝ Մարքը եւ Ժաքլինը, որոշել են, որ այժմ այդ մասին հայտնելու «ճիշտ ժամանակն է», քանի որ նրանք փոքրիկներին արդեն տուն են տեղափոխելու:

Երկվորյակներ Սքարլեթն ու Սավաննան ծնվել են այս տարվա ապրիլին: Փոքրիկներից յուրաքանչյուրն ուներ օրգանների «ամբողջական լրակազմ», սակայն նրանք իրար էին կպած լյարդով, ստոծանիով, կրծքավանդակով եւ սրտով:

 



© NEWS.am Medicine