Հայաստանում անվավեր է ճանաչվել «Զոլոֆտ» դեղի գրանցումը

19:02   5 սեպտեմբերի, 2016

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եւ արտադրող ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Զոլոֆտ 100մգ, սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ),  դեղահատեր թաղանթապատ, 100մգ,  բլիստերում (28/2x14/)»  դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Տեղեկացնում ենք, որ նշված դեղի համարժեք փոխարինողները գրանցված են Հայաստանում եւ առկա են դեղատնային գործունեություն իրականացնող ընկերություններում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել եւ շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:



© NEWS.am Medicine