Գենետիկ հետազոտությունները սրտի հիվանդությունների դեմ պայքարում

14:02   28 նոյեմբերի, 2013

Քանի որ գենետիկայի բնագավառի առաջխաղացումը մեծ ազդեցություն ունեցավ քաղցկեղի բուժման հարցում, ապա սրտաբանության բնագավառի մասնագետները  հույս ունեն, որ նրանք կօգնեն նաեւ սրտի կաթվածի եւ ինսուլտների  կանխարգելման հարցում:

Օրինակ՝ ամերիկացիների միայն կեսն է կարողանում կարգավորել ճնշումը դեղորայքային միջոցներով:

Բայց հետազոտողները հույս ունեն, որ գենետիկական եւ այլ տեղեկությունները կարող են թույլ տալ բժիշկներին նույնականացնել կոնկրետ միջամտություններին պատասխանող հիպերտոնիայի ենթատիպերը, եւ նշանակել այդ հիվանդներին համապատասխան թերապիա, հաղորդում է Newsmax Health-ը։ 

Հետազոտությանն օգնում են  սրտին վերաբերվող  ֆրեմինհեմի 65-ամյա  հետազոտության  գիտնականները, ովքեր սրտային հիվանդությունների եւ այնպիսի ռիսկի գործոնների միջեւ կապ գտան, ինչպիսիք են ծխելը, բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը:

Հստակ կանխատեսել, թե ինչպես  կզարգանա համագործակցությունը, հետազոտողները դեռեւս չեն կարող, բայց աշխատանքի ղեկավարները մտադիր են իրականացնել ավելի քան կես դար առաջ Ֆրեմինհեմի հետազոտության մասնակիցների միլիոնավոր արյան անալիզներ:



© NEWS.am Medicine