Կարմիր մսի հանդեպ սերը կարող է վաղ մահվան հանգեցնել

19:17   9 սեպտեմբերի, 2016

Կարմիր մսի հանդեպ սերը В12 վիտամինի եւ երկաթի աղբյուր է համարվում, սակայն նման մսի կանոնավոր օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, զգուշացնում են Karolinska Institute-ի գիտնականները (Շվեդիա):

Այդ հետազոտությունների մետավերլուծություն իրականացնելով` գիտնականները պարզել են, որ կարմիր մսի նույնիսկ մի փոքրիկ քանակությունը մեծացնում է քաղցկեղի, սրտի հիվանդությունների եւ դիաբետի զարգացման ռիսկը, ընդ որում, վերամշակված կարմիր միսն ամենից ավելի վտանգավոր է:  Վերամշակված մսի օրական ընդամենը 50 գրամը, որը համապատասխանում է խոզապուխտի երկու շերտիկի կամ բեկոնի երեք շերտի, սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը մեծացնում է 25 տոկոսով: Ընդ որում, քաղցկեղից մահանալու ռիսկն աճում է 8 տոկոսով, իսկ ենթաստամոքսային գեղձի, աղիների, կրծքի եւ շագանակագեղձի ուռուցքների բախվելու ռիսկը մեծանում է 19 տոկոսով, 18 տոկոսով, 9 տոկոսով եւ 4 տոկոսով համապատասխանաբար:

Վերամշակված կարմիր միսը նաեւ 32 տոկոսով մեծացնում է դիաբետի զարգացման ռիսկը: Ընդ որում, չվերամշակված կարմիր մսի 100 գրամը շագանակագեղձի եւ աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացնում է  19 տոկոսով եւ 17 տոկոսով համապատասխանաբար: Սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկն ավելանում է 15 տոկոսով, իսկ ուղեղի կաթվածից եւ կրծքի քաղցկեղից` 11 տոկոսով:

Պատրաստման ընթացքում վերամշակված միսը տարբեր ազդեցությունների է ենթարկվում, ներառյալ ծխահարումը, աղը դնելը, տարբեր քիմիական կոնսերվանտների եւ հավելումների օգտագործումը` պահպանման ժամկետը երկարացնելու եւ համն ուժեղացնելու համար: Այդ ամենը վերամշակված միսն էլ ավելի վնասակար է դարձնում: 

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ վերջին տասնամյակներին ամբողջ աշխարհում եւ հատկապես զարգացող երկրներում էականորեն աճել է կարմիր մսի օգտագործումը: Դրա արժեքը նվազում է, ինչն այդ մթերքն ավելի ժողովրդական եւ պահանջված է դարձնում:



© NEWS.am Medicine