16:59 13 սեպտեմբերի, 2016Առավոտվա ժամերին եւ սոված փորին ծխելն առավել բացասաբար է ազդում մարդկային օրգանիզմի վրա, պարզել են Պենն Սթեյթի քոլեջի գիտնականները: Մասնագետների անցկացրած հետազոտությանը մոտ 7 հազար մարդ է մասնակցել, որոնք մշտապես ծխում են: Միաժամանակ այդ ծխողների կեսն ուռուցքային հիվանդություններ ունի:
Գիտնականների տեղեկությունների համաձայն, արթնանալուց հետո 10-30 րոպեի ընթացքում ծխախոտ ծխելը 80 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բացի այդ, նրանք նշել են, որ թոքերի քաղցկեղով հիվանդացման դեպքերի 90 տոկոսը կապված է նիկոտինային կախվածության հետ:
Ուռուցքային հիվանդության զարգացման ռիսկը բացառելու համար գիտնականները խորհուրդ են տալիս պայքարել վտանգավոր սովորության դեմ: Նրանց, ովքեր այնուամենայնիվ չեն կարող հրաժարվել ծխախոտից, գիտնականները խորհուրդ են տալիս չծխել գոնե առավոտյան: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նիկոտինին ընտելացման հետ ուղղակիորեն կապված են այլ խնդիրներ եւս, որոնք մարդու առողջության եւ կյանքի համար լուրջ վտանգ են ներկայացնում: