Ցողունային բջիջները բուժո՞ւմ են սրտային անբավարարությունը

13:06   17 մարտի, 2014

Ամերիկացի գիտնականների թիմը Ջորջիա նահանգից գիտական աշխատանք է սկսել՝ պարզելու համար, թե որքանով է նպատակային սրտային սուր անբավարարություն ունեցող հիվանդներին իրենց իսկ ցողունային բջիջները սրտի հիվանդ մկանների մեջ ներարկելը:

«Մենք պետք է իմանանք՝ արդյոք ցողունային բջիջներով բուժումը կօգնի այն հիվանդներին, որոնք, ըստ էության, էլ տարբերակ չունեն»,- ասում է Ջորջիայի բժշկական քոլեջի էլեկտրոֆիզիոլոգ, բժիշկ Ադամ Բերմանը:

Հիվանդների փոքրաթիվ խմբի ոսկրածուծի ցողունային բջիջները կներարկվեն անմիջապես սրտի հիվանդ եւ թույլ կետերի մեջ՝ լավացնելու համար սրտամկանի արյան շրջանառությունն ու գործառույթը, հայտնում է Newsmax Health-ը:

Հետազոտության մասնակիցների կեսը  ixmyelocel-T ցողունային բջիջներ կստանան, մնացածները՝ պլացեբո: Ուսումնասիրողները 12 ամսվա ընթացքում կհետեւեն բոլոր մասնակիցներին՝ ստուգելով սիրտն ու կյանքի որակն ընդհանրապես:

Բժիշկ Բերմանը հույս ունի, որ ցողունային բջիջներով բուժումն ապագայում կկանխի հիվանդների սրտային անբավարարության զարգացումը:

 



© NEWS.am Medicine