Հայտնաբերվել է հաստլիկների գենը

14:49   18 սեպտեմբերի, 2016

Բեյլորի Բժշկական քոլեջի եւ Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները մկների ուղեղի բջիջներում գեն են հայտնաբերել, որը նպաստում է ճարպակալմանը:  Այդ գենի անջատումը կօգնի ազատվել ավելորդ քաշից:  Հետազոտողների հոդվածը հրապարակվել   Cell Reports ամսագրում:

Ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը փոխում է ուղեղի ակտիվությունը, ինչի արդյունքում մեծանում է օրգանիզմի ճարպակալման հակումը:  Սակայն հայտնի չէր, թե դա ինչպես է տեղի ունենում: 

Գիտնականներն ուսումնասիրել են  Rap1 գենի ակտիվությունը մկների օրգանիզմի մի քանի մասում, այդ թվում` գլխուղեղում:   Rap1-ը մասնակցում է հիշողության ձեւավորմանը եւ ուսումնառության գործընթացին, սակայն հետազոտողներին հետաքրքրել է նրա դերը էներգետիկական հաշվեկշռի ապահովման գործում: Կենդանիների մի խմբի մոտ դրանք արգելափակել են գենի ակտիվությունը հիպոտալամուսում գտնվող նեյրոնների խմբում` ուղեղի այն հատվածի, որը վերահսկում է օրգանիզմի հորմոնային եւ նյարդային համակարգերի միջեւ փոխազդեցությունը: Դրանից հետո կրծողներին կերակրել են ճարպերի բարձր պարունակությամբ սննդով:  

Մկները, որոնց մոտ ճնշված էր Rap1-ը, ավելի քիչ քաշ են հավաքել, քան վերահսկիչ խմբի կենդանիները: Գիտնականները պարզել են, որ գենետիկական մոդիֆիկացիայի ենթարկված կրծողները քիչ են կերել, իսկ նրանց օրգանիզմն արդյունավետորեն այրել է կուտակված ճարպը:   Հիպոտալամուսը մեծ քանակությամբ ՌՕՄՍ հորմոնն է արտադրել, որը նվազեցնում է քաղցը, ավելի քիչ`  NPY եւ AGRP հորմոնները, որոնք խթանում են ախորժակը: 

Ոչ ակտիվ գենով կենդանիները նաեւ կայունություն չեն զարգացրել լեպտինի հանդեպ (հագեցածության հորմոնի): Այդ միացությունը ազդանշան է ծառայում, որը ճնշում է ուտելու ցանկությունը:  Ճարպակալմամբ տառապող մարդիկ անընկալունակ են լեպտինի նկատմամբ, այդ պատճառով նրանց արյան մեջ այն առկա է մեծ խտությամբ:   Մոդիֆիկացիայի ենթարկված մկների մոտ լեպտինի պարունակությունը ցածր է եղել: Գիտնականները նմանատիպ պատկեր են դիտարկել . ESI-05 ինհիբիտորի միջոցով Rap1-ի գործառույթները ճնշելիս:



© NEWS.am Medicine