Այն մարդկանց մոտ, որոնք չեն սիրում երկար քնել, հիշողությունն ավելի լավ է գործում

20:23   18 սեպտեմբերի, 2016

Նրանց մոտ, ովքեր քիչ են քնում եւ միաժամանակ հոգնածություն չեն զգում, ավելի լավ են աշխատում նեյրոնային կապերը, որոնք պատասխանատու են երկարաժամկետ հիշողության համար, պարզել են Յուտայի համալսարանի գիտնականները: Աշխատանքը հրապարակվել է Brain and Behavior ամսագրում:

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) շնորհիվ գիտնականներն ուսումնասիրել են 900 հիվանդի գլխուղեղի նյարդային մանրաթելերը:  Հետազոտության ընթացքում հարցվել են նրանք, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում բավականաչափ քնել են եւ նրանք, ովքեր օրական առավելագույնը վեց ժամ են քնել:    Հետագայում փորձարկման մասնակիցներին, որոնք քիչ են քնել, երկու խմբի են բաժանել: Առաջինում եղել են նրանք, ովքեր բողոքում էին քնատությունից եւ լավ աշխատելու անկարողությունից, երկրորդում նրանք էին, ովքեր իրենց լավ էին զգում, չնայած կարճատեւ քնին:  

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնց քիչ քնելը չի խանգարում արդյունավետորեն աշխատել, գլխուղեղի կեղեւի սենսորային գոտիներն ավելի լավ են կապված իրար հետ: Այդ պատճառով, հետազոտողների կարծիքով, այդ մարդկանց մոտ հիշողություններն ավելի արդյունավետորեն են կարճաժամկետ հիշողությունից անցնում երկարաժամկետի: Սովորաբար նման գործընթաց տեղի է ունենում քնի ընթացքում, իսկ նրանց մոտ, ով քիչ է քնում, հիշողությունները երկարաժամկետ հիշողություն են անցնում օրվա ընթացքում:



© NEWS.am Medicine