«Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատություններ կկատարի հայտնի ֆինն մասնագետը

21:32   19 սեպտեմբերի, 2016

Ֆինլանդիայի «Կոքսա» կլինիկայի առաջատար բժիշկ Էրիկ Սկիտտան սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 1-ը «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարելու է կոնքահոդի, ծնկահոդի, ուսահոդի վիրահատություններ:

Լրացուցիչ տեղեկությունների եւ հերթագրվելու համար զանգահարել 060 465353 կամ 091 229977 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ գարնանը բացվել է «Նաիրի Կոքսա» կլինիկան, որը հիմնադրվել է հայաստանյան «Նաիրի» եւ ֆինլանդական «Կոքսա» կլինիկաների ջանքերով։ Վերջինս էնդոպրոթեզավորման ամենախոշոր մասնագիտական կենտրոնն է ամբողջ Եվրոպայում:

«Նաիրի Կոքսա» կլինիկայում վիրահատություններ են անում ինչպես Ֆինլանդիայում վերապատրաստված հայ բժիշկները, այնպես էլ պարբերաբար գործուղվող ֆինն մասնագետները։

 



© NEWS.am Medicine