Հագեցած ճարպերը վտանգավոր չեն սրտի համար

17:15   18 մարտի, 2014

Առաջնորդող սկզբունքները, որոնք մարդկանց կոչ են անում «խուսափել» անառողջ ճարպերից, որպեսզի կանխել սրտի հիվանդությունները, ճիշտ չեն՝ ըստ հետազոտության, որի արդյունքները հրապարկել է Daily Mail-ը:

Գիտնականները մեծ  հետազոտություն են կատարել՝ ուսումնասիրելով արդեն գոյություն ունեցող տվյալները, եւ էլի եզրակացրել են, որ այսպես կոչված՝ առողջ պոլիչհագեցած ճարպերը, ինչպես՝ արեւածաղկի ձեթը, չեն ազդում սրտի հիվանդությունների առաջացման ռիսկի վրա:

Մյուս կողմից՝ կաթնային ճարպը, որը կոչվում է մարգարինի թթու, զգալիորեն նվազեցնում է այդ ռիկսը, իսկ արմավենու յուղի հագեցած ճարպերի երկու տեսակները եւ կենդանական ծագման մթերքները միայն «թեթեւակի» են կապված սրտի հիվանդությունների հետ:

Ձկան յուղի օմեգա-3 ճարպային թթուների երկու տեսակները՝ էյկոզապենտաենային թթուն (ԷՊԹ) եւ դոկոզահեքսաենային թթուն (ԴՀԹ), ինչպես նաեւ օմեգա-6 ճարպերն ու արախիդոնային թթուն կապված են եղել սրտանոթային հիվանդությունների ավելի փոքր ռիսկի հետ: Բայց օմեգա-3 եւ օմեգա-6 պարունակող սննդային հավելումներից, ինչպես պարզվել է, օգուտ չի եղել:

Քեմբրիջի համալսարանի տվյալ հետազոտությունը կատարվել է սննդակարգում շաքարի եւ ճարպի կարեւորության վերաբերյալ հաճախ ստացվող հակասական տեղեկությունների ֆոնին:

Հոդվածը տպագրված է Annals Of Internal Medicine ամսագրում: Դա  18 երկրից 600 000 մասնակցի 72 այլ հետազոտությունների յուրատեսակ վերլուծություն է:

 

Այս մեթոդը կարող է միտումներ առաջացնել, որոնք առանձին փոքր հետազոտություններում կարող են ի հայտ չգալ, բայց միավորելու դեպքում ակնհայտ են դառնում:

Հետազոտության հիմնական եզրակացությունն այն է, որ հագեցած ճարպերի ընդհանուր քանակը, որը չափվել է մասնակիցների ճաշացանկում եւ արյան մեջ, սրտի հիվանդությունների հետ կապ չի հայտնաբերել:

Հետազոտությունն առաջնորդող սկզբունքների հստակ ապացույցներ չի պարզել, որոնք խրախուսում են մեծ քանակությամբ պոլիչհագեցած ճարպային թթուների եւ հագեցած ճարպերի քիչ օգտագործումը:

«Առողջ» ճարպերը, ինչպիսին է՝ արեւածաղկի ձեթը, չեն լավացնում սրտի առողջական վիճակը:

Արդեն գրեթե 4 տասնամյակ գիտական եւ բժշկական մարմինները խորհուրդ են տալիս կրճատել հագեցած ճարպերի քանակը սերուցքի, կարագի եւ մսամթերքների մեջ: Անցած տարի լոնդոնցի սրտաբան Ասիմ Մալհոթրան British Medical Journal-ին ասել է, որ եկել է գիտական հետազոտությունների արդյունքների սխալ մեկնաբանման հիման վրա ձեւավորված՝ սրտի հետ կապված տարատեսակ խնդիրների առաջացման մեջ հագեցած ճարպերի դերի վերաբերյալ առասպելը հերքելու ժամանակը:

«Այս հսկայական ու կարեւոր հետազոտությունը նույնիսկ ավելի շատ ապացույց է բերել այն բանի, որ ճիշտ չէ հագեցած ճարպերին որպես սննդային չարիքի վերաբերվելը, որոնք սրտի հիվանդություններ են առաջացնում, այլ պետք է կենտրոնանալ սննդային խմբերի վրա: Վերամշակված ու ռաֆինացված սննդի հսկայական քանակությունը, որը մենք օգտագործում ենք՝ սա է քրոնիկ հիվանդությունների, որոնք ներկայումս հեղեղել են Արեւմտյան աշխարհը, մեծ մասի պատճառը: Վատ սնվելը կարող է ավելի շատ հիվանդությունների պատճառ դառնալ, քան ֆիզիկական պասիվությունը, ալկոհոլը եւ ծխելը միասին վերցրած: Ավելին՝ սննդային հավելումները շատերի համար բացարձակապես անվնաս են: Ավելի լավ է, եթե օրգանիզմը բնական սննդանյութեր ստանա իսկական, բնական սննդից»,- ասում է Մալհոթրան:

«Վերլուծելով գոյություն ունեցող տվյալները՝ կարելի է ասել, որ բավարար ապացույցներ չկան, որ պոլիչհագեցած ճարպերով հարուստ, բայց  հագեցած ճարպերից զուրկ սննդակարգը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը»,- ասում է Սրտի բրիտանական հիմնադրամի բժշկական բաժնի փոխտնօրեն, պրոֆեսոր Ջերեմի Փիրսոնը:



© NEWS.am Medicine