Հայաստանում կկայանա Օստեոպորոզի Միջազգային Ասոցիացիաների Հանդիպում

23:40   3 հոկտեմբերի, 2016

Օստեոպորոզի դեմ պայքարի Միջազգային օրվա շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կկայանա Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների Միջազգային հանդիպում, որին կմասնակցեն Ռուսաստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ավստրիայի Օստեոպորոզի ասոցիացիաների նախագահները եւ ներկայացուցիչները: Մասնակիցները հնարավորություն կունենան փոխանակվել փորձով: Հանդիպումը տեղի կունենա Հոկտեմբերի 4- ին, 2016, 09.30-17.15 «Արմենիա Մարիոթ» Հյուրանոցի «Արարատ» կոնֆերանս դահլիճում:

Առաջին անգամ ԱՊՀ-ում անցկացվելու է Օստեոպորոզի Միջազգային Ասոցիացիաների Հանդիպում, որի հյուրերն են լինելու Օստեոպորոզի Միջազգային Ֆոնդի Ղեկավար անդամները եւ ԱՊՀ երկրների Օստեոպորոզի ասոցիացիաների նախագահներն ու ներկայացուցիչները: Մասնակիցները հնարավորություն կունենան փոխանակվել իրենց փորձով:

Այնուհետեւ հոկտեմբերի 6–ին Հայաստանում տեղի է ունենալու Տասներորդ  Ամենամյա Միջազգային Ժողով, որի շրջանակներում 09.30-17.00  կկայանա ուսուցողական գիտաժողով բժիշկների համար Հայ-Ամերիկյան համալսարանում: Գիտաժողովին մասնակցելու են ԱՄՆ-ից ժամանած միջազգային լավագույն մասնագետներ Ջոն Բիլեզիկյանի ղեկավարմամբ, ներկայացնելով Հայաստանի բժիշկներին, Օստեոպորոզի պրոֆիլակտիկայի եւ բուժման  նորագույն մեթոդները:

Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Օստեոպորոզի Հայկական Ասոցիացիան եւ Ջոն Բիլեզիկյանը:

Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի 2 ՇՄԶ տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine