17:27 28 նոյեմբերի, 2013Նիկոտինից օրգանիզմի քիմիական կախվածությունը անցնում է ծխախոտից հրաժավելուց երեք շաբաթ անց, մինչդեռ հոգեբանական կախվածությունը շատ ավելի կայուն է: Ձերբազատվել այդ կախվածությունից շատ ավելի դժվար է, քան բուն նիկոտինային կախվածությունից, կարծում է հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը:Ծխախոտի վնասի, եւ այն բանի մասին, թե ինչպե՞ս ազատվել այդ վնասակար սովորությունից, այսօր, նոյեմբերի 28-ին խոսեցին լկրագրողների հետ սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը եւ հոգեբան Լիլիթ Ադիբեկայնը:
Լ. Ադիբեկյանի ծոսքով, բոլոր ծխողների մոտ չհիմնավորված վախ կա, որ իրենց չի հաջողվի հաղթահարել այդ խնդիրը՝ ծխելուց հրաժարվելը: Ծխախոտը նրանց կենսակերպն է, իրենց կյանքի ոճն է, ընկերը։ Նրանք վախենում են, որ առանց դրա իրենց կյանքը կկորցնի իր իմաստը: Եւ ժամանակին դրանում զգալի դեր խաղացին էկրանային կերպարները. ծխախոտը ուժեղ տղամարդկանց եւ ազատամիտ կանանց անբաժանելի ատրիբուտներն էր:
Սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը խոստովանեց, որ անձամբ ինքը ծխել է տասնյակ տարիներ, բայց նրան հաջողվել է հաղթահարել այդ սովորույթը, եւ այդ պատճառով նա կարծում է, որ ծխելուց հրաժարվելը ուշ չէ ոչ մի տարիքում, իսկ ինչքան շուտ, այնքան լավ: Ըստ Մ. Զաքարյանի, այդ հարցում պետք է գործել ոչ թե արգելքներով այլ համոզելով, քանի որ ցանկացած արգելք հակառակ ազդեցությունն է թողնում:
Բժիշկը նշեց, որ նիկոտինը անդառնալի փոփոխություններ է առաջացնում ամբողջ օրգանիզմում. այն հանգեցնում է վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման, իջեցնում է տեստոստերոնի մակարդակը, պակասեցնում է սպերմատոզոիդների քանակությունը եւ տղամարդկանց մոտ պոտենցիայի մակարդակի իջեցման, կանանց ու տղամարդկանց անպտղության, էլ չասած այնպիսի վառ արտահայտված հետեւանքների, ինչպիսիք են՝ թոքի քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները:
Մ. Զաքարյանը կարծում է , որ նիկոտինային կախվածության դեմ պայքարը պետք է շարոեւնակական բնույթ կրի, քանի որ ծխելը վտանգավոր չափերի է հասնում մեր ազգի համար:
Ասուլիսի մասնակիցները նույնպես տեղեկացրեցին, որ Հայաստանի Ազգային ժողովը դիտարկում է ծխողների մասնակցությամբ հեռուստահաղորդումների եւ ֆիլմերի արգելման օրինագիծ: Արգելքը կվերաբերվի նոր թողարկվող հաղորդումներին, կինոներին եւ հեռուստասերիալներին:
Մասնագետների խոսքով, շատ հիվանդներ չեն խոստովանում, որ իրենք ալկոհոլիկ են կամ ծխամոլ, այդ պատճառով խնդիրը հիմնականում հոգեբանական է: Փոխել կենսակերպը այդքան էլ հեշտ չէ, բայց եթե ինչ-որ մեկին ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրը չի հաջողվում,ապա նրան կօգնեն մասնագետները: