Այսօր Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

10:49   12 հոկտեմբերի, 2016

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1996 թվականից բազմաթիվ երկրներում հոկտեմբերի 12-ին նշվում է Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Arthritis Day):

Օրվա հիմնական նպատակն է՝ ամբողջ աշխարհում լայն հասարակայնության ուշադրությունը գրավել ռեւմատիկ հիվանդությունների խնդիրների ուղղությամբ, բարձրացնել արթրիտի բոլոր ձեւերի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, բժիշկների, հիվանդների եւ հասարակության ջանքերը միավորել այդ հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, հիվանդների բժշկական եւ սոցիալական վերականգնման հարցերի լուծման համար:

Արթրիտն անոթի կամ մի քանի անոթների լուրջ բորբոքային հիվանդություն է, որը, բուժման բացակայության դեպքում, հանգեցնում է ոչ միայն ցավերի եւ շարժունակության սահմանափակման, այլեւ հաշմանդամության եւ աշխատունակության կորստի: Հիվանդության առաջացման պատճառները տարբեր են. արթրիտը հաճախ առաջանում է կրկնվող թեթեւ վնասվածքների, անոթների բաց կամ փակ վնասվածքների հետեւանքով, հաճախակի ֆիզիկական գերծանրաբեռնվածության կամ ժառանգական հակվածության դեպքում:

Դրանից զատ, արթրիտ են հարուցում վիրուսային եւ բակտերիային ինֆեկցիաները, գերսառեցումը, ֆիզիկական եւ հոգեկան գերծանրաբեռնվածությունը, անգամ շատ ծխելը: Մի շարք դեպքերում հիվանդության առաջացման գործոնները եւ զարգացման մեխանիզմները մինչեւ վերջ պարզված չեն:

Ընդհանրապես արթրիտ են անվանում անոթների հիվանդությունների մեծ խումբը, որը 100-ից ավելի ախտորոշում է ներառում, որոնցից ամենատարծվածներն են արթրոզը եւ ռեւմատիկական արթրիտը: Ամենավտանգավորն այն է, որ ցանկացած մարդ կարող է հայտնվել  տվյալ հիվանդության ռիսկի խմբում՝ նորածնից մինչեւ ծերունի: Բայց առավել հաճախ արթրիտի արագ զարգացման հետ կապված անոթների ռեւմատիկական ծանր հիվանդությունները ախտահարում են մոլորակի աշխատունակ բնակիչներին՝ 30-ից մինչեւ 50 տարեկան: Ի դեպ, կանայք, ի տարբերություն տղամարդկանց, 5 անգամ ավելի հաճախ են այս հիվանդությամբ տառապում: Ըստ որում՝ ոչ միշտ է հնարավոր անոթների հիվանդությունն անմիջապես հայտնաբերել՝ դրանց «թաքնված» եւ «դիմակավորված» լինելու պատճառով, իսկ հետագայում դրանք երկարատեւ եւ մշտական բժշկական զննումների եւ բուժման կարիք ունեն, հիվանդներն էլ՝ վերականգնման եւ սոցիալական համարվողականության:

Այսօր անոթների հիվանդությունները տառացիորեն գլոբալ խնդիր են դարձել: ԱՀԿ տվյալներով՝ մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչն արթրիտով է տառապում: Վերջին տասնամյակում մկանաոսկրային համակարգի եւ միացնող հյուսվածքների հիվանդությունների, այդ թվում՝ արթրիտի թվի աճի միտումը բարձր դիրքեր է գրավում հիվանդացածության եւ հաշմանդամության պատճառների վարկանիշային աղյուսակներում:



© NEWS.am Medicine