Որն է սպիտակուցային դիետաների հիմնական թերությունը

18:43   13 հոկտեմբերի, 2016

Ամերիկյան բժիշկները նշել են մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող դիետաների գլխավոր թերությունը: Գիտնականները պարզել են, որ նման դիետաներն արդյունավետ են նիհարելու համար, բայց անօգուտ են ինսուլինի հանդեպ զգայնության բարձրացման համար:

Բժիշկները հետեւել են 50-65 տարեկան 34 կանանց 28-օրյա դիետային: Նրանցից յուրաքանչյուրի մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից ցածր չի եղել, բացի այդ, ոչ ոք շաքարախտ ախտորոշում չի ունեցել:

Փորձի մասնակիցներին երեք խմբի են բաժանել: Առաջինը ստուգողական խումբն է եղել, երկրորդ խմբի անդամները ֆիզիոլոգիապես ընդունելի նորմայի սահմաններում (քաշի մեկ կգ-ի համար՝ 0.8 գրամ) սպիտակուց են օգտագործել, իսկ երրորդ խմբի մասնակիցները մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող (քաշի մեկ կգ-ի համար՝ 1.2 գրամ) դիետայի են հետեւել:

Փորձից հետո վերջին երկու խմբերի անդամները կորցրել են մարմնի զանգվածի շուրջ 10%, սակայն երրորդ խմբի կանանց մոտ, ի տարբերություն երկրորդի, ինսուլինի հանդեպ բարձր զգայնություն չի նկատվել (այդ ցուցանիշը կապված է երկրորդ տիպի դիաբետի առաջացման վտանգի հետ): Երկրորդ խմբի կանանց մոտ այն 25-30%-ով բարձրացել է:



© NEWS.am Medicine