Կանայք սափրել են գլուխները՝ աջակցելու համար քաղցկեղով հիվանդ ընկերուհուն. հուզիչ տեսանյութ

19:29   19 մարտի, 2014

11 կանայք ամբողջովին սափրել են գլուխները՝ ի աջակցություն իրենց ընկերուհու, որին վերջերս կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել: Տեսանյութը, որում աղջիկները նոր կերպարով ներկայացել են իրենց ընկերուհուն, հայտնվել է համացանցում ու հուզել բոլորին, ովքեր հասցերել են դիտել այն:

Գերդի ՄաքՔենանը Պրետորիայից (Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքը), ով հիվանդ է քաղցկեղով, քիմիաթերապիայի պատճառով կորցրել է մազերը: Նրա ընկերուհիներն իսկապես համարձակ քայլ են արել՝ որպես աջակցություն սափրելով գլուխները: «Երբ ես մտածում եմ, թե նա ինչի միջով է ստիպված անցնել, հասկանում եմ, որ դա (գլուխը սափրելը) ոչինչ է»,- ասել է Գերդիի ընկերուհիներից մեկը, հաղորդում է Metro-ն։

Հարավաֆրիկացի լուսանկարիչ Ալբերտ Բրեդենհանը կանանց մասնակցությամբ հուզիչ ֆոտոշարք է ստեղծել: Իսկ կանանց կտրված մազերն ավելի ուշ նվիրել են Հարավային Աֆրիկայի Քաղցկեղի ասոցիացիային (Cancer Association of South Africa, CANSA):



© NEWS.am Medicine