5 հետաքրքիր փաստ սեռական օրգանի չափսերի մասին

23:45   16 հոկտեմբերի, 2016

Որքա՞ն է սեռական օրգանի միջին չափը տարբեր երկրներում: Հնարավո՞ր է արդյոք տղամարդու արտաքնից կռահել` մե՞ծ է նրանը, թե՞ ոչ: Կարեւո՞ր է չափը կանանց համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքր փաստ սեռական օրգանի մասին:

Անդամի միջին չափը տարբեր երկրներում

Ռիչարդ Լիննի հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Personality and Individual Differences ամսագրում, եվրոպական եւ սլավոնական երկրներում միջին վիճակագրական բնակչի անդամի երկարությունը մոտ 13-15 սմ է: Նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում անդամի երկարությամբ առաջատարները կովկասցի տղամարդիկ են` մոտ 15-16 սմ: Ամենաերկար անդամով, ըստ տվյալների, կարող են պարծենալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակիչները` ավելի քան 18 սմ: Երկրորդ տեղում էկվադորցիներն են (17,8 սմ), երրորդում` Գանայի բնակիչները (17,3 սմ): Ինչ վերաբերում է ամենափոքր անդամներին, ապա դրանց տերերը, ըստ հետազոտության, ապրում են Հարավ-արեւելյան Ասիայի երկրներում: Այսպես, օրինակ, չինացիների մոտ անդամի միջին երկարությունն ընդամենը 11 սանտիմետր է, Հնդկաստանում եւ Թաիլանդում դրանից էլ փոքր` 10 սմ: Եւ վերջապես տղամաևդկային ամենափոքր արժանիքը կորեացիների մոտ է` 9,7 սմ:

Ամենաերկարը աշխարհում

Ռոբերտո Կաբրերա անունով մեքսիկացին համարվում է աշխարհում ամենաերկար անդամի տերը. երկարությունը 46 սանտիմետր է: Դա իհարկե անոմալիա է, եւ ոչ նորմա, եւ այդպիսի մեծ անդամով մարդիկ սովորաբար չեն կարողանում ապրել սեռական կյանքով:

Ի՞նչ է պատմում արտաքին տեսքը չափսերի մասին

Ոմանք կարծում են, որ տղամարդու արտաքինից կարելի է հասկանալ, թե ինչ չափի է նրա սեռական օրգանը: Իրականում, դա այդքան էլ այդպես չէ. վստահեցնում են գիտնականները: Սակայն նրանց խոսքով, նայելով թուլացած անդամին, կարելի է հասկանալ, թե այն ինչ չափի կլինի էրեկցիայի ժամանակ. ցածր հասակով տղամարդկանց սեռական օրգանը մեծանում է մոտավորապես 100%-ով, իսկ ավելի խոշոր տղամարդկանցը` ընդամենը 50-75%:

Արդյո՞ք կարեւոր է չափը

Շատ տղամարդիկ կարծում են, թե սեռական կյանքում շատ բան կախված է անդամի չափից, սակայն իրականում սեքսի ինտենսիվության եւ որակի վրա չափը առանձնապես չի ազդում: Նախ համարվում է, որ հեշտոցի ամենազգայուն հատվածը գտնվում է մուտքից 7,62 սմ. խորության վրա, եւ ուրեմն այդքան երկարությամբ անդամն էլ լրիվ բավարար է` կնոջը հաճույք պատճառելու համար: Երկրորդը, կանանց շրջանում հարցումները ցույց են տվել, որ շատերը աշխարհում լավագույն սիրեկաններ համարում են բրազիլացիներին, իսպանացիներին եւ իտալացիներին: Իսկ այդ ազգերի ներկայացուցիչների սեռական օրգանների միջին չափսերը հեռու են առաջատար դիրքերից: Եւ ընդհակառակը, աֆրիյան մայրցամաքի բնակիչները, չնայած մեծ անդամներին, երբեք չեն դասվել լավագույն սիրեկանների շարքում:

Կանայք չեն հիշում դա

Մի հետաքրքիր հետազոտություն ցույց է տվել, որ կանանց մեծամասնությունը չի հիշում իրենց տղամարդկանց սեռական օրգանների ստույգ չափը: Ավելին, կանանց մեծամասնությունը շոշափելիորեն չափազանցրել է, երբ նրանց խնդրել են ասել այն գոնե աչքաչափով:



© NEWS.am Medicine