Ռուսաստանի գլխավոր մանկական վիրաբույժը Երեւանում վարպետության դասընթաց կանցկացնի

14:23   26 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 27-28-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղի կունենա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից կազմակերպվող «Լապարոսկոպիան մանկական վիրաբուժության մեջ» թեմայով վարպետության դասընթաց:

Դասընթացը նախատեսված է ավագ բուժանձնակազմի՝ մանկական վիրաբույժների եւ մանկական ուրոլոգների համար։ Այն կվարի Ռուսաստանի գլխավոր մանկական վիրաբույժ, պրոֆեսոր Իգոր Պոդդուբնին։

Վարպետության դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու են 10 գործնական և 2 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine