Զիկա տենդի դեմ պայքարի համար մոծակներին կվարակեն բակտերիաներով

21:07   27 հոկտեմբերի, 2016

Գիտնականները մտադիր են Բրազիլիայում ու Կոլումբիայում մոծակներին վարակել բակտերիայով, որը կկանխի Զիկա վիրուսի փոխանցումը մոծակներից մարդկանց։ Գիտնականները հույս ունեն, որ դա կօգնի հաղթահարել Զիկա տենդի բռնկումը, որի պատճառով հազարավոր երեխաներ են ծնվել միկրոցեֆալիայով ու այլ բնածին արատներով։

Գիտնականների խոսքով, միլիոնավոր մոդիֆիկացված միջատներ զուգավորվելու են տեղական մոծակների հետ ու տարածելու են Wolbachia բակտերիան։ Մարդու համար այդ բակտերիան վտանգավոր չէ, սակայն հայտնվելով մոծակի օրգանիզմում ՝ Wolbachia -ն կանխում է Զիկա վիրուսի փոխանցումը մարդկանց։

Վարակված մոծակների գործածումով առաջին խոշոր փորձը կկայանա հաջորդ տարի կոլումբիական Բրազիլիայում Բելո քաղաքում ու ՝ Ռիո դե Ժանեյրոյի շրջանում։ Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարում մարդկանց շրջանում Զիկա վիրուսով վարակվելու դեպքերը կնվազեն։ Կա նման ենթադրություն, որ այդ բակտերիայով մոծակներին վարակելը կդադարեցնի նաեւ դենգե տենդի ու չիկունգունյայի տարածումը։ Եթե այդ տեխնոլոգիան հաջող լինի, այն ավելի քան երկու միլիոն մարդու կպաշտպանի վիրուսներից։

Wolbachia -ն ազդում է երկու ճանապարհներով՝ մոծակների իմունային համակարգի կարգավորման ու վիրուսների հանդեպ դիմացկունության ուժեղացման հաշվին, նաեւ օգտագործելով միջատների օրգանիզմի ռեսուրսները, որոնց շնորհիվ վիրուսները բազմանում են։ Մեթոդաբանությունը մշակել են Monash University-ի հետազոտողները Ավստրալիայում, որտեղ այն փորձարկվել է վերջին տասը տարիներին։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միայն մարտին է հավանություն տվել այդ նախագծին։

Հիշեցնենք, որ Զիկա տենդի համաճարակը վերջին տարում տարածվել է 50 երկրների վրա,  հետազոտողները հաշվարկել են, որ վիրուսը դարձել է միկրոցեֆալիայի 2200 նոր դեպքերի պատճառ։



© NEWS.am Medicine