Փոքր քանակությամբ ալկոհոլը կարող է օգտակար լինել առողջության համար

23:15   17 նոյեմբերի, 2016

Ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է ավելի օգտակալ լինել առողջության համար, քան դրանից ընդհանրապես հրաժարվելը: Այս մասին հայտարարել են Թասմանայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ 10-20 գրամ էթիլ սպիրտին համարժեք քանակությամբ ալկոհոլը նվազեցնում է մետաբոլիկ սինդրոմի առաջացման վտանգը:

Հետազոտությանը 2200 մարդ է մասնակցել՝ միջինը շուրջ 29.5 տարեկան: Նրանց 54%-ն օրական 10 դրամ սպիրտից քիչ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել (ցածր մակարդակ), 13%-ն ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործել, 22%-ն օրական 10-20 գրամ սպիրտ է օգտագործել (միջին մակարդակ), 5%-ը՝ 20-30 գրամ (բարձր մակարդակ), 6%-ը՝ օրական ավելի քան 30 դրամ (շատ բարձր մակարդակ): Գիտնականները հետազոտել են բոլոր կամավորներին՝ պարզելով, թե նրանցից յուրաքանչյուրի մոտ որքան բարձր է մետաբոլիկ սինդրոմի առաջացման վտանգը:

Ի տարբերություն շատ քիչ քանակությամբ ալկոհոլ օգտագործած մարդկանց՝ օգտագործման միջին մակարդակ ունեցող մարդկանց մոտ մետաբոլիկ սինդրոմի առաջացման հավանականությունն ավելի փոքր է եղել: Գրեթե ալկոհոլ չօգտագործած, ընդհանրապես չօգտագործած կամ չափից շատ օգտագործած մասնակիցների պարագայում վտանգն ավելի մեծ է եղել:

Բացի այդ՝ ալկոհոլից ընդհանրապես հրաժարված մասնակիցների գոտկատեղի հատվածը միջինում ավելին է եղել, իսկ օրգանիզմում «օգտակար» խոլեստերինի քանակությունը՝ ավելի քիչ: Իսկ օրական 20 գրամ սպիտից ավելի օգտագործած մասնակիցներն ավելի բարձր արյան ճնշում են ունեցել:

Մասնագետները հաշվի են առել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսին են մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը եւ դեպրեսիայի առկայությունը կամ բացակայությունը: Հետազոտողներն ընդգծել են, որ օգտագործած ալկոհոլի չափի եւ մետաբոլիկ սինդրոմի առաջացման վտանգի միջեւ պատճառա-հետեւանքային ուղղակի կապ չեն գտել, բայց երիտասարդները ալկոհոլ օգտագոծելիս պետք է հաշվի առնեն դրա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը:



© NEWS.am Medicine