Երեւանում տեղի կունենա «Ստատիններով բուժման արդի մոտեցումները» թեմայով սեմինար

18:05   17 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 19-ին «Էլիտ պլազա» բիզնես-կենտրոնում տեղի կունենա «Ստատիններով բուժման արդի մոտեցումները» թեմայով սեմինար` կազմակերպված «Սալուտեմ» բժշկագիտության զարգացման հիմնադրամի կողմից` ԵՊԲՀ-ի եւ Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման հետ համատեղ:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

Մասնակիցներին կշնորհվի 2 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine