Երեւանում տեղի կունենա GCP կլինիկական հետազոտությունների փորձը եւ հեռանկարները ՀՀ-ում թեմայով սեմինար

11:43   18 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 23-ին տեղի կունենա Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» պայմանագրային հետազոտական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող Պատշաճ կլինիկական գործունեության (GCP) կլինիկական հետազոտությունների փորձը եւ հեռանկարները ՀՀ-ում» թեմայով սեմինար: Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

Մասնակիցներին կշնորհվի 2  տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Մասնակցությունը կարելի է հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 60 54 15 15 (ներքին համար 1001) կամ [email protected] էլ. փոստով։

ՕՐԱԿԱՐԳ

• 15:30 Բացման խոսք «Պատշաճ կլինիկական գործունեության (GCP) կլինիկական հետազոտությունների փորձը եւ հեռանկարները ՀՀ-ում» սեմինար-աշխատաժողովի նպատակը:

• 15:35 «Պատշաճ կլինիկական գործունեության (GCP) կլինիկական հետազոտությունների փորձը եւ հեռանկարները ՀՀ-ում».

• 15:55 «Առողջապահական կազմակերպությունների որակի կառավարման համակարգի հիմունքները»

• 16:20 Սուրճի ընդմիջում

• 16:40 «Պատշաճ կլինիկական գործունեության (GCP) հիմունքները».

• 17:10 Ընդմիջում

• 17:20 «Որակի կառավարման համակարգի պահանջերը կլինիկական հետազոտությունների ոլորտում»

• 18:00 Փակման խոսք

Հասցեն՝

ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ ՍՊԸ, Կալենցի փող.11 շենք, Երեւան, Արաբկիր շրջան, Մետրո բարեկամության հարեւանությամբ։



© NEWS.am Medicine