Յուղոտ մթերքները վնասակար են տեսողության համար. գիտնականներ

12:54   19 նոյեմբերի, 2016

Ճարպերով գերհագեցած սնունդը չի նպաստում մարդու տեսողական առողջությանը, հակառակը, տարատեսակ խնդիրների պատճառ է դառնում: Այս մասին հայտարարել են կանադացի գիտնականները:

Յուղոտ սննդի կանոնավոր օգտագործումը վնասակար է տեսողության համար, ազդում է աղիների բակտերիաների վրա, որոնք այնուհետեւ մակուլյար դեգեներացիայի պատճառ է դառնում. երեւույթ, որը կարող է տարեցների մոտ տեսողության գրեթե լիարժեք կորստի հանգեցնել:

Հիվանդության վաղ փուլում այս երեւույթի հիմքում ընկած է տեսողական օրգանների դիստրոֆիան: Մասնագետները նշում են, որ հիվանդության ընթացքում նյարդային բջիջները, որոնք վերահսկում են տեսողությունը եւ նոր արյուրատար անոթների կազմավորումը, քայքայվում են:

10% դեպքերում հիվանդների մոտ խոնավ մակուլյար դիստրոֆիա է առաջանում. հիվանդության առավել վտանգավոր տեսակ, որը հանգեցնում է կուրության: Հիվանդության զարգացումը թույլ չտալու համար հարկավոր է դիետայի հետեւել՝ սննդակարգից բացառելով վնասակար յուղոտ սնունդը:

Բացի այդ, յուղոտ մթերքները սրտային հիվանդություններ, ճարպակալում եւ առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացնում:



© NEWS.am Medicine