4 սեռավարակ, որոնցով կարող ենք արդեն հիվանդ լինել

23:54   21 նոյեմբերի, 2016

Փորձագետները նշում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համաճարակի մասին, որը նվաճել է մեր մոլորակը: Գերմանիայից մասնագետները նշել են սեռական ճանապարհով փոխանցվող 4 հիվանդություններ, որոնք կարող են մարդու մոտ լինել՝ առանց նրա գիտության:

Սուսանակ (գոնորեա)

Բակտերիալ վարակ է, որը տարածվում է առանց պաշտպանության հեշտոցային, անալ կամ օրալ սեքսի միջոցով: Կանանց մոտ այս հիվանդությունը հաճախ ոչ մի ախտանշան չի ունենում, եւ եթե անգամ այն կա, ապա միանգամայն չափավոր է: Եթե տղամարդկանց մոտ վարակը հայտնվել է կոկորդի շրջանում կամ հետանցքում, ապա, ամենայն հավանականությամբ, նույնպես որեւէ ախտանշան չի լինի:

Հերպես

Պարզ 1-ին տիպի հերպերի վիրուսը սովորաբար վնասում է բերանի խոռոչը, իսկ 2-րդ տիպի վիրուսը՝ սեռական օրգանները: Վարակվածների գրեթե 70%-ի մոտ որեւէ նշան չի լինում, իսկ եթե անգամ առաջանում է, կարող եք ընդամենը սեռական օրգանների շրջանում այրվածքերով ուղեկցվող ոչ մեծ փուչիկներ նկատել:

Մարդու պապիլոմավիրուս

Ռիսկի ցածր աստիճանով մարդու պապիլոմավիրուսն արտահայտվում է միայն սեռական օրգանների խոցերով, իսկ վտանգի բարձր մակարդակը կարող է հանգեցնել առնանդամի եւ հետանցքի ուռուցքի: Սակայն HPV-ն գրեթե երբեք արտահայտված ախտանշաններ չի ունենում, իսկ դրա շտամերի մեծ մասը նույնիսկ խոցեր չի առաջացնում:

Խլամիդիոզ

Այս վարակը տարածվում է առանց պաշտպանության հեշտոցային, անալ կամ օրալ սեքսի միջոցով, ընդ որում, այն գրեթե ոչ մի կերպ չի արտահայտվում ո՛չ կանանց, ո՛չ տղամարդկանց մոտ: Բայց որոշ դեպքերում կարելի է առնանդամի գույնի փոփոխություն նկատել, վարակվելուց շուրջ մեկ շաբաթ անց՝ այրոց:

Այն, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մի մասը վառ արտահայտված ախտանշաններ չունի, չի նշանակում, որ պետք չէ բուժել այդ հիվանդությունները: Եթե ակտիվ սեռական կյանք եք վարում եւ այնքան էլ չեք վստահում պահպանակներին, ապա ավելորդ չէ տարեկան մեկ անգամ առավել տարածված հիվանդությունների անալիզ հանձնել:



© NEWS.am Medicine