5 կարեւոր փաստ հակաբիոտիկների մասին

23:47   19 նոյեմբերի, 2016

Միլիոնավոր մարդիկ օգտագործում են հակաբիոտիկներ՝ օրգանիզմի մեջ վարակ թափանցելու դեպքում, սակայն այդ բուժումը պետք է կատարվի առավելագույն զգուշությամբ եւ միայն բժշկի հսկողությամբ: Ահա 5 փաստ, որոնց մասին պետք է հիշեն բոլորը, ովքեր անցնում են բուժման կուրս:

1. «Հակա» եւ «բիոտիկ» բառերը նշանակում են կենդանի միկրոօրգանիզմների առկայություն: Հենց այդ պատճառով էլ հակաբիոտիկներ անհրաժեշտ է օգտագործել միայն բակտերիական ինֆեկցիաների դեմ պայքարելու համար, եւ ոչ թե վիրուսների եւ սնկերի դեմ:

2. Հակաբիոտիկներ օգտագործելու ընդհանուր պարբերականությունը օրական կազմում է 2-3 անգամ: Երբեք մի օգտագործեք այն ինքնուրույն, քանի որ հակաբիոտիկների հավելյալ չափաբաժինը կարող է հանգեցնել մարսողական խնդիրների: Ընդունեք բժշկի նշանակած հակաբիոտիկներ եւ մի դադարեցրեք կուրսը ինքնզգացողության կայունացումից հետո:

3. Հակաբիոտիկները, ի թիվս վնասակար բակտերիաների, գրոհում են նաեւ աղիքային բակտերիաների վրա, որոնք օգտակար են օրգանիզմի համար: Ուստի սննդակարգում պետք է ներառել նախաբիոտիկներ կամ կաթնաշոռ՝ աղիների միկլոֆլորան ամրապնդելու եւ հակաբիոտիկների վնասակար հետեւանքներին հակազդելու համար: Բուժման ընթացքում խուսափեք կծու, թթու մթերքներից եւ ալկոհոլից: Հրաժարվեք նաեւ ճարպոտ սննդից եւ հետեւեք չափաբաժնին: Ավելի լավ է ուտել քիչ, բայց հաճախ:

4. Չմոռանաք խմել 3 լիտր ջուր ամեն օր: Խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել թարմ մրգային հյութեր՝ հակաբիոտիկներ ընդունելիս բավաարար խոնավություն պահպանելու համար: Դա օգնում է վնասակար քիմիկատները դուրս մղելու օրգանիզմից:

5. Հակաբիոտիկներով բուժման ընթացքում բավականին տարածված են մարսողական այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են փորկապությունը եւ փորլուծությունը: Սա պատճառ չէ ընդհատելու բուժման կուրսը, պարզապես ծագած խնդիրները քննարկեք բժշկի հետ:



© NEWS.am Medicine