Երեւանում տեղի կունենա տրանսպլանտոլոգիայի հարցերով հայ-ռուսական սիմպոզիում

20:13   21 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 25-26-ը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղի կունենա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից կազմակերպվող «Տրանսպլանտոլոգիայի ակտուալ հարցերը» թեմայով հայ-ռուսական սիմպոզիում:

Սիմպոզիումի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին կշնորհվի 8 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Սիմպոզիումը նախատեսված է մանկական վիրաբույժների, գաստրոէնտերոլոգների, մանկաբույժների, ախտաբանների եւ ինֆեկցիոնիստների համար։

 

 



© NEWS.am Medicine