Երեւանում կանցկացվի արյունաբանական սատելիտային սիմպոզիում

13:06   22 նոյեմբերի, 2016

ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվ. Արյունաբանական Կենտրոնում նոյենբերի 25–26–ին կանցկացվի OMI «Արյունաբանություն» սատելիտային սիմպոզիումը։

Երկօրյա սիմպոզիումը նվիրված է մի շարք արյունաբանական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման եւ բուժման հարցերին: Դասախոսություններով հանդես կգա Վիենայի Վիլհելմինենսպիտալ կլինիկայի դոցենտ Ն. Ցոյերը: Ելույթներ կունենան նաեւ Արյունաբանական կենտրոնի մասնագետները:

Սիմպոզիումի կազմակերպիչներն են՝ Հայկական Արյունաբանական Ասոցիացիան, Ամերիկա-Ավստրիական Ֆոնդը, Վիլհելմինենսպիտալը։



© NEWS.am Medicine