Երեւանում կանցկացվի հայ–ֆրանսիական սեմինար «Էպիլեպսիայի օրեր Հայաստանում» թեմայով

13:06   24 նոյեմբերի, 2016

Դեկտեմբերի 4-5-ը «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի կունենա Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Էպիլեպսիայի օրեր Հայաստանում» թեմայով հայ-ֆրանսիական միջազգային սեմինար, իսկ դեկտեմբերի 5-6-ը` «Էպիլեպսիայի օրեր Հայաստանում» թեմայով հայ-ֆրանսիական միջազգային վարպետության դասընթաց:

Սեմինարի եւ վարպետության դասընթացի ծրագրերը հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Սեմինարի մասնակիցներին շնորհվելու է 10 տեսական ՇՄԶ կրեդիտ, իսկ վարպետության դասընթացի մասնակիցներին` 4 տեսական եւ 5 գործնական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine