Բժիշկները հղի կանանց խորհուրդ չեն տալիս մեջքի վրա պառկել

18:52   22 նոյեմբերի, 2016

Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի բժիշկները հղիության երրորդ եռամսյակում գտնվող կանանց խորհուրդ են տալիս խուսափել մեջքի վրա պառկելուց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Physiology-ու:

Ըստ գիտնականների՝ հղիության երրորդ եռամսյակում մեջքի վրա պառկելը մեծացնում է մահացած երեխա ծնելու վտանգը: Բժիշկները ենթադրում են, որ պատճառը պտղի մոտ սրտի կծկումների հաճախականության փոփոխությունն է եւ արյուն մատակարարվող թթվածնի ծավալների կրճատումը:

Գիտնականները հետեւել են հղիության 7-9-րդ ամսում գտնվող 29 առողջ կանանց եւ երեխայի սրտի կծկումների հաճախականությանը: Հետագայում նրանք ծրագրում են ուսումնասիրել քնելու համար այլ դիրքեր եւ պտղի առողջության վրա դրանց ազդեցությունը:

Հետազոտության հեղինակները նաեւ նշել են, որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր 227-րդ երեխան մահացած է ծնվում:



© NEWS.am Medicine