Որքա՞ն վտանգավոր են էներգետիկ ըմպելիքները

21:01   22 մարտի, 2014

Էներգետիկ ըմպելիքներն անվտանգ չեն եւ չեն բարձրացնում արտադրողականությունը, կարծում են մասնագետները: Բժիշկ Մեննի Ալվարեսը Fox News ալիքով պատասխանում է ընթերցողի հարցին. «Իմ 14-ամյա տղան կարծում է, որ մարզումների համար իրեն էներգետիկ ըմպելիք է անհրաժեշտ, ինչպես՝ Monster կամ Red Bull: Դա կարո՞ղ վնասել նրան, եւ եթե այո, ինչո՞վ կարելի է փոխարինել դրանք»:

Էներգետիկ ըմպելքիները կոֆեին են պարունակում, որը հայտնի է իր միզամուղ ազդեցությամբ, ուստի եթե դեռահասը դրանք ընդունում է մարզումների համար, նա պետք է հետեւի, որպեսզի իր օրգանիզմը չջրազրկվի: Մեկ բաժինն այնքան կոֆեին է պարունակում, որքան մեկ բաժակ սուրճը, բացատրում է Բժիշկ Մեննին, իսկ այդ ըմպելքիներից շատերը 2 կամ 3 բաժին են պարունակում:

«Էներգետիկ ըմպելիքներն անվտանգ չեն եւ չեն բարձրացնում արտադրողականությունը,- ասում է Նյու Ջերսիի համալսարանի Հակենսակ բժշկական կենտրոնի մանկական սրտաբանության ղեկավար բժիշկ Ռոբերտ Տոցցին:- Ջուրը՝ ահա Ձեր լավագույն ընկերը լավ բալանսավորված դիետայի համադրությամբ: Լավ բալանսավորված դիետան պետք է պարունակի մուգ կանաչ բանջարեղեն, ինչը մագնեզիումի լավագույն աղբյուրն է, այն հանգստացնում է մկանները, ուստի կթեթեւացնի սպազմներն ու մկանների ցնցումները»:

Տոցցին նաեւ խորհուրդ է տալիս նարնջի հյութ խմել կամ նարինջ եւ ջրի հետ աղի ոլորաբլիթներ ուտել: Նարնջի հյութի առավելությունն այն է, որ այն լավացնում է արյան հոսքը դեպի մկաններ՝ այն, ինչ ոչ մի էներգետիկ ըմպելիք անել չի կարող:



© NEWS.am Medicine